Հայաստանի իշխանությունների հերթական հակառուսական քայլը
Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանն այս օրերին Թուրքմենստանում է, մասնակցում է Թուրքմենստանի մշտական չեզոքության30-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ, նաև ելույթ է ունեցել «Խաղաղություն և վստահություն. միասնության նպատակ՝ հանուն կայուն ապագայի» խորագրով լիագումար նիստին։ Ընդ որում, նախկին խորհրդային այդ հանրապետությունում կազմակերպված միջոցառմանը Վահագն Խաչատրյանը ելույթ է ունեցել անգլերեն լեզվով։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը տեղեկացրել է, որ Աշքաբադի միջազգային համաժողովում ԱՊՀ երկրների պատվիրակությունների ղեկավարների մեծ մասը հաղորդակցվում էր ռուսերեն լեզվով։ Ռուսերենը չէին օգտագործում միայն Վրաստանի և Հայաստանի ներկայացուցիչները, ինչը տարակուսանքով է ընդունվել ռուսական կողմից։ Թեպետ բացահայտ քննադատություն չի հնչել, բայց ակնհայտ է, որ ռուսական կողմը չափազանց ծանր է տանում նման դեմարշները, առավել ևս, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները ռուսերեն լեզվին տիրապետում են։
Մոսկվան այս քայլն էլ գնահատելու է որպես հակառուսականության դրսևորում Հայաստանի գործող իշխանությունների կողմից։ Առանց այն էլ փաշինյանական իշխանությունը և նրա տարբեր կալիբրի պաշտոնյաները առիթը բաց չեն թողնում Ռուսաստանի հասցեին կսմիթներ բաց թողվելու համար, և այժմ էլ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից նման դեմարշը բավականին լուրջ հետևանքներ է ունենալու։
Աննա Մարգարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել