Կաթողիկոսի դեմ նոր մեղադրանք են ուզում կարել՝ հոգևորականների ձեռամբ
Հայ առաքելական եկեղեցու դեմ գործող իշխանությունների հետապնդումները գնալով ավելի ու ավելի են սաստկանալու։ Եվ այժմ էլ իշխանությունները նոր մեղադրանքներ են փորձում հասցեագրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի։ Հիշեցնենք, Փաշինյանը սկզբից Ամենայն Հայոց Կաթողիկոսին և բարձրաստիճան հոգևորականներին մեղադրում էր կուսակրոնության ուխտի խախտման մեջ։
Ապա և, հասկանալով, որ այդ մեղադրանքն առանձնապես լուրջ ընկալվեց, խորհրդարանում բացեիբաց անուններ տալով, մեղադրեց դրսի ու ներսի ուժերին ծառայելու մեջ։ Այժմ էլ նոր մեղադրանք է ծավալվում, իբր կաթողիկոսը դիտավորյալ ձախողել է եկեղեցու կանոնադրության ստեղծումը, որ ինչպես ուզի կառավարի ու չի հրավիրում Ազգային եկեղեցական ժողով։ Բնականաբար, այս բոլոր մեղադրանքների ետևում առաջին հերթին ոչ թե Փաշինյանն է, այլ տիրադավ եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների այն փոքր խմբակը, որը ինչ-ինչ շահերից կամ կոմպրոմատներից ելնելով, որոշել է ծառայել գործող իշխանություններին։
Այդ հարցում առաջատարներից մեկը Բալթյան երկրներում Հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանն է, ով հայտարարել է, թե «Ամենայն հայոց կաթողիկոսը միտումնավոր ժողով չի հրավիրում»։ «Եպիսկոպոսական ժողովի կանոնադրությունը և մյուս կանոնադրությունները պատրաստ են, նախապատրաստ են, բայց Ազգային եկեղեցական ժողով չի գումարվել, որ դրանք հաստատվեն վերջնական»,- ասել է Վազգեն արքեպիսկոպոսը։ Հիշեցնենք, դեկտեմբերի կեսերին նախատեսված էր եպիսկոպոսաց ժողով անցկացնել, բայց Մայր Աթոռը այն հետաձգեց, պատճառաբանելով իշխանության աննախադեպ ճնշումները։
Եվ դրանից հետո գործող իշխանություններն ու նրանց ծառայող հոգևորականները վայնասուն բարձրացրին, թե Մայր Աթոռից վախեցել են եպիսկոպոսաց ժողով գումարել, մտածելով, որ այն կարող է ընթանալ ոչ իրենց ուզած սցենարով, այժմ էլ, նման մեղադրանքներ հասցեագրելով, փորձում են արդարացնել իրենց հակաեկեղեցական և հակահայկական պահվածքը։
Տաթևիկ Բադալյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել