Բյուրեղավանի դպրոցում 14-ամյա տղաները վիճաբանել, հարվածել են միմյանց․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 9-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Բյուրեղավան քաղաքի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում համադասարանցիների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «աջ 5-րդ մետակարպալ ոսկրի դիստալ մետաֆիզի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ծնողի ուղեկցությամբ «Աբովյան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա, իսկ ժամեր անց նույն վայրից համադասարանցիների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «ուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ ծնողի ուղեկցությամբ բուժօգնության է դիմել ևս մեկ երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ բուժօգնության տեղափոխվածներն են Կոտայքի մարզի բնակիչներ 14-ամյա Ռ․ Ճ․-ն և 14-ամյա Ա․ Չ․-ն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Կոտայքի համայնքային ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 18։30-ի սահմաններում Ռ․ Ճ․-ն և Ա․ Չ․-ն վերը նշված դպրոցում վարագույր կախելու հարցի շուրջ վիճաբանել են, որից հետո հարվածներ են հասցրել միմյանց, պատճառելով մարմնական վնասվածքներ։
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել