Էլի ասել եմ՝ գործող իշխանության հետ մատաղ ուտելու էլ չենք գնա. Էդմոն Մարուքյանը՝ դաշինք կազմելու մասին
«Այնպես չի, որ բոլոր ուժերը բոլոր ուժերի հետ կարողանում են ձեւավորել դաշինքներ, սա ակնհայտ է, բայց դաշտում մենք տեսնում ենք հնարավորություններ, որ իրար հարող ուժերը որոշակի կոմպրոմիսների գնալով տարատեսակ ծրագրային մոտեցումների իմաստով՝ կարող են ձեւավորել դաշինք: Մենք մի ուժ ենք, որը վերջին տարիներին Հայաստանում ձեւավորել է ամենահաջողակ դաշինքը, գիտենք՝ դա ինչպես է արվում, ունենք այդ փորձը, ամենօրյա ռեժիմով ստեղծող մեր քաղաքական բովանդակությունը բազմաթիվ ուժեր կիսում են, այդ եզրերը կան»,- ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
«Բացառելու իմաստով կարող եմ վստահ ասել՝ բացառում ենք, որ գործող իշխանության հետ որեւէ բան կանենք: Մի առիթով էլի ասել եմ, որ գործող իշխանության հետ մատաղ ուտելու էլ չենք գնա»,-ընդգծեց նա:
Մարուքյանը, պատասխանելով լրագրողի հարցին, հիշեցրեց, որ դեռեւս 2021 թ․ դիմել էր Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին եւ հորդորել չմասնակցել ընտրություններին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի, այժմ էլ նույն բանը հայտարարել է «Միասնության թեւերը»՝ ի դեմս Արման Թաթոյանի, նույն բանի մասին խոսել էր նաեւ Միքայել սրբազանը, որն այժմ բանտում է. «Վերջին մեկ տարին այդ հարցը չենք բարձրաձայնում, որովհետեւ, եթե մի բան ակտուալ էր 2021թ, այլևս ակտուալ չէ 2026թ»:
Ճեպազրույցը՝ տեսանյութով
Մարուքյանը նաեւ հավելեց. «Հիմա իշխանությունը միայն ընտրվելու մի շանս ունի, որ բոլոր ընդդիմադիր ուժերը՝ մի 30 ուժ, առանձին գրանցվեն, իշխանությունն ընտրվում է, մեկ էլ, որ քիչ մարդ գնա ընտրատեղամաս: Հիմա եթե երկրորդ նախագահը, իրեն հարող ուժերը, բնականաբար, մենք իրենց հարող ուժ չենք, համախմբում է իր շուրջը, թող համախմբի, ձայնը տանի… Ինչ վերաբերվում է ընդդիմադիրների արած սխալներին, ընդդիմադիր դաշտում մենք ունենք 2 պրոբլեմ ՝մեծամտություն եւ մանկամտություն: Մի ծայրում մանկամտությունն է, մյուս ծայրու՝մ մեծամտությունը, իսկ մեզ պետք է ոսկե միջինը… Ես վստահ եմ՝ ինձ հետ սեղանի շուրջ նստած ցանկացած մարդու կհամոզեմ իմ ներկայացրած ճանապարհային քարտեզի վերաբերյալ: Իհարկե, ես չունեմ այնպիսի պնդում, որ ինձ հակառակը համոզեն, ես չեմ ասում՝ համախմբվեք, եկեք ես ձեզ առաջնորդեմ, չեմ ասում՝ միայնակ կփոխենք իշխանությունը…»:
Համագումարն ամբողջությամբ




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել