10 անշարժ գույք, մեքենա, 11 մլն. դրամ տարեկան եկամուտ. ինչ է հայտարարագրել Սյունիքի փոխմարզպետը. «Ժողովուրդ»
ArmLur.am-ը գրում է. «Փոխմարզպետ Հայկ Հարությունյանը պետական համակարգի հնաբնակներից է. նա աշխատել է ե՛ւ նախկին ե՛ւ ներկայիս իշխանությունների հետ՝ ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ուսուցչից հասնելով Սյունիքի փոխմարզպետի պաշտոնին:
Հայկ Հարությունյանը հայտարարագրել է 10 անշարժ գույք, որից 3-ը բնակարան բազմաբնակարան շենքում՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոխմարզպետն ունի 4 հողամաս, 1 բազմամյա տնկի, բացի դրանից եւս 2 անշարժ գույքերի մասին տեղեկություն պաշտպանված է։
Նշված 2 բնակարանը Հարությունյանը նվիրատվության միջոցով նախորդ տարի օտարել է՝ 1-ը հանձնելով Խորեն Սաշայի Հարությունյանին, մյուսը՝ Աննա Սահակյանին։
2010-2014 թթ. Հարությունյանը աշխատել է որպես Եղվարդի միջնակարգ դպրոցի տնօրենի՝ ուսումնական գծով տեղակալ։
2014-2022 թվականներին եղել է ՀՀ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ:
Իսկ հիմա, արդեն փոխմարզպետ Հարությունյանը, 2020 թվականին ձեռք է բերել 2008 թվականի արտադրության Mazda մակնիշի մեքենա։
Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 72 հազար դրամ և 3 հազար 96 դրամ։
Կանխիկ դրամական միջոցները կազմել են 1,2 մլն դրամ՝ տարեսկզբի համեմատ նվազելով գրեթե 200 հազար դրամով։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 10 մլն 893 հազար դրամ, որն աշխատանքի վարձատրություն է Սյունիքի մարզպետի աշխատակազմից։
Հարությունյանի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 մլն 528 հազար դրամ:
Փոխմարզպետը վարկերի մարմանն ուղղել է 7 մլն դրամ։
Նա հանդիսանում է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կառույցի խորհրդի անդամ»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան