Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Հնդկաստանը կանգնած է Հայաստանի կողքին. ԱԳՆ խոսնակ Ռանդհիր Ջայսվալի բացառիկ մեկնաբանությունները

Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունները նշանավորվում են դարավոր բարեկամությամբ և ռազմավարական նոր մակարդակի են հասել հատկապես վերջին տարիներին։ Տարածաշրջանային զարգացումները, կապակցվածության նախագծերը և պատմական խորը կապերը հիմք են հանդիսանում երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացման համար։

Հայաստան-Հնդկաստան պատմական կապերը Հնդկաստանը Հայաստանը համարում է ոչ միայն երկկողմ գործընկեր և Հարավ-արևմտյան Ասիան Հարավային Կովկասի միջոցով Եվրոպային կապելու իր ավելի լայն տեսլականի մաս, այլև Երևանի հետ հարաբերությունները դիտարկում է պատմական խորը կապերի տեսանկյունից։

Նյու Դելիում «Արմենպրես»-ի, CivilNet-ի և NEWS.am-ի թղթակիցների հետ զրույցում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը շեշտեց՝ երբ խոսքը վերաբերում է Հայաստանին, մենք այդ հարաբերությունները դիտարկում ենք պատմական տեսանկյունից։

«Մեզ միավորում են դարերի և հազարամյակների շփումները։ Կցանկանայի հիշել մի պատմություն, երբ անկախությունից հետո առաջին այցի ժամանակ ձեր ղեկավարն ինքնաթիռից իջնելուն պես համբուրեց հողը (խմբ.՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այցը 1995 թ. դեկտեմբերին)։ Նա ասաց. «Այս հողն այնքան յուրահատուկ է մեզ համար»։ Եվ այսպես, կարող եմ ասել, որ մենք կիսում ենք նույն զգացողությունը», – նշեց պաշտոնյան։

Ռանդհիր Ջայսվալի խոսքով՝ Հայաստանի և Հնդկաստանի բարեկամությունը շատ յուրահատուկ է, և հենց այս պատմական հենքի վրա էլ շարունակում են զարգանալ երկու երկրների հարաբերությունները։

«Չէի ասի, որ մենք դրան նայում ենք երկկողմ կամ ավելի լայն տարածաշրջանային տեսանկյունից։ Մենք դրան նայում ենք մշակութային, ժողովուրդների միջև ուժեղ կապի տեսանկյունից։ Այս հարաբերությունները պատմական խորություն ունեն։ Եվ հենց դա է դրանք դարձնում այդքան յուրահատուկ», – նշեց խոսնակը։

Տարածաշրջանային դաշինքները և Հնդկաստանի դիրքորոշումըՄիևնույն ժամանակ, Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի միջև տնտեսական և անվտանգության ոլորտներում համագործակցության խորացման, Հարավային Կովկասում տեղի ունեցող փոփոխությունների և զարգացումների ֆոնին Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերություններն ավելի ու ավելի են զարգանում՝ ընդգրկելով տարբեր ոլորտներ։ «Քանի որ մենք կարևորում ենք Հայաստանի հետ գործընկերությունը, մենք ցանկանում ենք ավելի ամրապնդել այդ կապերը։ Եվ մենք աջակցում ենք Հայաստանին մի քանի եղանակով։

Մենք ունենք ամուր երկկողմ կապեր։ Մենք ունենք քաղաքական կապեր։ Մենք այժմ ունենք շատ ամուր պաշտպանական հարաբերություններ։ Եվ մենք ցանկանում ենք տեսնել ձեր երկրի հետագա բարգավաճումը», – նշեց Ռանդհիր Ջայսվալը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում