Ընդդիմադիր դաշտում խորքային զարգացումներ են սկսվել
Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հայկական քաղաքական դաշտում խորքային իրադարձություններ են տեղի ունենում, որոնց վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ կլինեն առաջիկայում։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ հատկապես երկար ժամանակ քաղաքական դաշտում գործող, հրաշալի հասկանում են, որ միայնակ, առանց համախմբման ընտրությունների գնալու դեպքում, գործող իշխանություններին կհաջողվի կրկին զավթել իշխանությունը։
Առավել ևս, որ տարածված սոցհարցումներն վկայում են, որ Փաշինյանի ուժը թեպետ կորցնում է իր հանդեպ եղած վստահությունը, բայց և դեռևս գերազանցում է մյուս բոլոր քաղաքական ուժերին, իսկ հանրության ահռելի մեծամասնությունը սպասում է այնպիսի քաղաքական ուժի կամ ուժերի, որոնք կարող են իրական այլընտրանք դառնալ Նիկոլ Փաշինյանին և թույլ չտալ գործող իշխանության վերարտադրությունը։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը երեկ համագումար է հրավիրել, հայտարարել, որ մասնակցելու է ընտրություններին, իսկ ամենակարևոր նպատակը գործող իշխանությունների վերարտադրության բացառումն է։
Մի համագումար էլ «Հայ ազգային կոնգրեսն» է գումարել, նախագահ վերընտրել Լևոն Տեր-Պետրոսյանին, ու ևս նշել, որ առաջիկայում ավելի ակտիվ գործունեություն է ծավալելու՝ ընդդեմ գործող իշխանությունների։ Առաջիկայում բոլոր քաղաքական ուժերն էլ կհայտարարեն ընտրություններին մասնակցության իրենց ձևաչափերի կամ մտադրությունների վերաբերյալ։ Մյուս կողմից էլ, մեր տեղեկություններով, այժմ ընդդիմադիր շրջանակներում լուրջ բանակցություններ են ընթանում տարբեր քաղաքական միավորների միջև՝ մի քանի մեծ միավորումներ ստեղծելու և այդ կերպ ընտրություններին մասնակցելու։
Միայն նման եղանակով ընդդիմությանը կհաջողվի ոչ թե մեկ, այլ մի քանի թևերով հաղթահարել խորհրդարան անցնելու արգելքը, իսկ արդեն խորհրդարանում, երբ ավելի շատ ձայներ հավաքած կլինեն, քան Նիկոլ Փաշինյանի ուժը, կկարողանան իրականացնել իշխանազրկման գործընթացը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, արդեն փետրվար-մարտ ամիսներին հայտնի կլինեն, թե ինչ միավորումներ են ձևավորվելու ընդդիմադիր դաշտում։
Սոնա Գուլքանյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել