Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի Չինաստանի իշխանությունները պլանավորում են արգելել արևային վահանակների սարքավորումների առաքումը ԱՄՆ Որտեղի՞ց են Գուրգեն Սիմոնյանի ֆինանսները
Ընտրություններին մասնակցելով եկեք անցյալում թողնենք` պառակտումը․ գալիս է միասնականության դարաշրջանը․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն փակում է Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանցիներ․ Փաշինյանը՝ լավագույնը, ինչ պատահել է քոչվոր ժողովրդինՄեզ մեկ Սաֆարովից չկարողացան պաշտպանել, իսկ 300.000 ադրբեջանցուց ինչպե՞ս են պաշտպանելու․ «Ուժեղ Հայաստան»Լարսում կանգնած է ոչ թե բեռնատարը, այլ Հայաստանի տնտեսությունը. արտահանողները մնացել են մենակ. Էդմոն ՄարուքյանԼՀԿ քարոզարշավը Սյունիքում«Նարեկ»-ը՝ որպես օրհնություն. Նարեկ ԿարապետյանՈւժեղ Հայաստան դաշինքը Ավան վարչական շրջանում էՄենք փոփոխություն կբերենք մեր երեխաների ապագայի համար․ «Ուժեղ Հայաստան»Սամվել Կարապետյանի հյուրերից մեկը նրան դիմեց Պարոն Վարչապետ-ովՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Արմավիրում է․ ԲՀԿՄեզ պետք է մարզի բնակիչների օգնությունը իմանալու համար ցանկացած մարզի խնդիրները․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը շարունակում է ԱվանումԶոհվածների ընտանիքները և արցախահայությունը լինելու է մեր ուշադրության կենտրոնում․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթըՄենք ամեն ինչ անելու ենք մարդկանց համար, ոչ թե մեր գրպանների․ Սամվել ԿարապետյանՇատ մեծ տնտեսական գոտի Հրազդանում․ ԿարապետյանԿոտայքի մարզում մոտ 27% բնակչության աղքատ են․ Սամվել ԿարապետյանՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այցելել է ԷջմիածինՎարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան

Հայաստանը դարձնել Հյուսիս-Հարավ, ՀնդկաստանԵվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս մեգածրագրերի մաս կազմելու համար անհրաժեշտ է նպաստավոր աշխարհագրական դիրք, ենթակառուցվածքներին ներկայացվող պահանջների բավարարում, ծրագրերի հիմնական շահառուների հետ բարեկամական ու վստահելի հարաբերություններ։ Այս ծրագրերի մաս դառնալը կարող է տնտեսական, քաղաքական, անվտանգային հնարավորություններ տալ երկրին։

Տարաբնույթ ռիսկերից խուսափելու համար նման մեգածրագրերն իրականացվում են միմյանց փոխարինող, տարբեր երկրներով անցնող կապուղիների տարբերակներով։ Ժամանակի ընթացքում, կախված հանգամանքներից, այդ տարբերակների միջև նախապատվությունները կարող են փոխվել։

Այս մեգածրագրերին միանալու մեր հնարավորությունը մեծացնելու համար անհրաժեշտ է.

1. Կառուցել Մեղրաձորի ավտոմոբիլային թունելն ու Վանաձոր-Մեղրաձորի թունելՀրազդան ավտոմայրուղին:

Մեղրաձորի ավտոմոբիլային թունելի կառուցման համար օգտագործվելու է Մեղրաձորի երկաթուղային թունելի կառուցման ընթացքում քանդված ապարների հեռացման համար կառուցած թունելը։ Այս թունելի ճակատային մակերեսը կազմում է կառուցվելիք ավտոմոբիլային թունելի ճակատային մակերեսի շուրջ 60 %-ը, երկարությունը՝ շուրջ 90 %-ը։

Փորձագիտական տվյալներ

Մեղրաձորի ավտոմոբիլային թունել՝ երկարություն-9կմ, կառուցման նախահաշիվ- 50 մլն դոլար։

Վանաձոր-Մեղրաձորի թունել-Հրազդան ավտոմայրուղի՝ 23+15 կմ, կառուցման նախահաշիվ 15 մլն դոլար։

Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 65 մլն դոլար։

Ծրագրի իրականացման արդյունքում՝

- Երևան-Վանաձոր նոր ճանապարհը շրջանցելու է Սևանի ու Ապարանի ոլորանները։

- Նոր ճանապարհը կարճ է 33 կմ-ով՝ Սևանով, և 17 կմ-ով՝ Ապարանով անցնող ճանապարհներից։

- Նոր ճանապարհի ամենաբարձր կետը ցածր է 120 մ-ով՝ Սևանով, և 260 մ-ով՝ Ապարանով անցնող ճանապարհների ամենաբարձր կետերից։

- Հայաստանը լավացնում է իր հնարավորությունները Հյուսիս-Հարավ մեգածրագրի ավտոմոբիլային բաղադրիչի առումով։

2. Կառուցել Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղին:

Փորձագիտական տվյալներ

Երկաթուղու երկարությունը՝ 41կմ, այդ թվում՝ մեկ թունել։

Ծրագրի արժեքը՝ 250 մլն դոլար։

Ծրագրի իրականացման արդյունքում՝

- Շուրջ 80 կմ-ով կարճանում է Այրումից Երևան երկաթուղային ճանապարհը։

- Շուրջ 100 կմ-ով կարճանում է Հայաստանի արևել յան Կայան կայարանի ու արևմտյան Ախուրիկ կայարանների միջև երկաթուղային ճանապարհը։

- Հայաստանը լավացնում է իր հնարավորությունները Հյուսիս-Հարավ, ՀնդկաստանԵվրոպա, Մեկ գոտի- Մեկ ճանապարհ մեգածրագրերի երկաթուղային բաղադրիչների առումով։

3. Սողանքի ռիսկից զերծ տարածքում կառուցել Հրազդան-Կայան երկաթուղու Հաղարծին գյուղի հատվածը, նորոգել Հրազդան-Կայան երկաթուղու վնասված հատվածները:

Փորձագիտական տվյալներ

Կառուցվող հատվածի երկարությունը՝ շուրջ 4 կմ, շինարարության արժեքը՝ շուրջ 17 մլն դոլար։

Հրազդան-Կայան երկաթուղու երկարությունը՝ շուրջ 80 կմ, վնասված հատվածների նորոգման արժեքը՝ շուրջ 20 մլն դոլար։

Ծրագրի արժեքը՝ շուրջ 37 մլն դոլար։

Ծրագրի իրականացման արդյունքում՝

- Կայան կայարանը երկաթուղային կապով կապվում է Հայաստանի երկաթուղիներին։

- Հայաստանը տնտեսապես մրցունակ հայտ է ներկայացնում Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրի Միջին միջանցքի երկաթուղային բաղադրիչին միանալու համար։

4. Կառուցել Գագարին-Ագարակ երկաթուղին:

Փորձագիտական տվյալներ

Երկաթուղու երկարությունը՝ 305 կմ, որից 19,6 կմ-ը՝ 84 կամուրջ, և 102,3 կմ-ը՝ 60 թունել։

Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 3,5 մլրդ դոլար։

Ծրագրի իրականացման արդյունքում՝

- Հայաստանի երկաթուղիները հասնում են Վայոց ձորի ու Սյունիքի մարզեր։

- Հայաստանը էապես լավացնում է իր հնարավորությունները Հյուսիս-Հարավ, Հնդկաստան-Եվրոպա, Մեկ գոտի

-Մեկ ճանապարհ մեգածրագրերի երկաթուղային բաղադրիչների առումով։

Այս չորս ծրագրերի իրականացման գումարային արժեքը շուրջ 3.852 մլրդ դոլար է:

Այս աշխատանքներն իրականացնելուց հետո մենք կունենանք ներպետական հետևյալ ժամանակակից կոմունիկացիաները.

1. Ավտոմոբիլային. Բավրայից ու Բագրատաշենից դեպի Ագարակ։

2. Երկաթուղային. Կայան կայարանից Վանաձորով դեպի Ախուրիկ կայարան։

3. Երկաթուղային. իրար հետ կապված Ախուրիկ, Այրում, Կայան և Ագարակ կայարաններ։

4. Երկաթուղային-ավտոմոբիլային. երկաթուղային՝ Այրում, Ախուրիկ և Կայան կայարաններից մինչև Երասխ կայարան, այնուհետև ավտոմայրուղով դեպի Ագարակ։

Հայաստանը կարող է առաջարկել նշված մեգածրագրերին հետևյալ երթուղիները.

• Հյուսիս-Հարավ՝ մինչև աբխազական երկաթուղու գործարկումը Ռուսաստանից Սև ծովով կամ ավտոմայրուղով Վրաստան, այնուհետև Հայաստան։ Հայաստանով ավտոմայրուղով կամ երկաթուղով, կամ երկաթուղով, ապա՝ ավտոմայրուղով դեպի Իրան, այնուհետև Հնդկաստան։

• Հնդկաստան (նաև Պարսից ծոցի երկրներ) - Եվրոպա՝ Հնդկաստան (Պարսից ծոցի երկրներ) -Իրան-Հայաստան։ Հայաստանով ավտոմայրուղով կամ երկաթուղով, կամ ավտոմայրուղով, ապա՝ երկաթուղով դեպի Վրաստան այնուհետև-Սև ծով-Եվրոպա։

• Մեկ գոտի - Մեկ ճանապարհ (միջին միջանցք)՝ Չինաստան-միջինասիական պետություններ-Կասպից ծով-Ադրբեջան-այնուհետև Հայաստանով կամ Վրաստանով Թուրքիա ու Եվրոպա։ Ընդ որում, Վրաստանից Եվրոպա կարելի է հասնել նաև Սև ծովով։

Միջին միջանցքի խնդիրներից է Կասպից ծովի տարեկան շուրջ 20 սմ ծանծաղելը, ինչը բարդացնում ու թանկացնում է ծովով գնացքների տեղափոխումը։ Կասպից ծովում գնացքները կառամատույցից լաստանավ ու հակառակ տեղափոխվում են վագոն առ վագոն՝ հատուկ վերելակներով, արդյունքում Ղազախստանից Ադրբեջան գնացքը հասնում է 1,5-ից 2 օրում։

Բաքու-Ղազախ-Իջևան-Ֆիոլետովո-Վանաձոր-Գյումրի-Կարս երթուղին շուրջ 200 կմ-ով կարճ է Բաքուն Թբիլիսիով կամ Մեղրիով Կարսին կապող երթուղիներից։ Հետևապես, Մեղրիով անցնող երկաթուղու կառուցման փոխարեն Իջևանով անցնող երկաթուղու վերագործարկումը կբխեր ոչ միայն Հայաստանի, այլև Մեկ գոտի - Մեկ ճանապարհ մեգածրագրի շահերից։ Սակայն այժմ կառուցվում է Ադրբեջանի ու Թուրքիայի շահերից բխող Մեղրիով անցնող երկաթուղին։

Այսօր մեգածրագրի միջին միջանցքի բոլոր երթուղիներն անցնում են Ադրբեջանով, այնուհետև Վրաստանով, ինչն այդ երկրներին տալիս է արտոնյալ կարգավիճակ ու ռիսկ է մեգածրագրի համար։ Վրաստանը կկորցնի արտոնյալ կարգավիճակը Հայաստանով Ադրբեջան-Թուրքիա կապուղիների գործարկմամբ: Հարավային միջանցքի գործարկմամբ Ադրբեջանը չի ունենա արտոնյալ կարգավիճակ մեգածրագրի համար, սակայն կպահպանի արտոնյալ կարգավիճակը միջին միջանցքի համար։

• Մեկ գոտի - Մեկ ճանապարհ (հարավային միջանցք)՝ Չինաստան-միջինասիական պետություններ-Իրան, այնուհետև կամ Թուրքիա-Եվրոպա կամ Հայաստան-Վրաստան-Սև ծով-Եվրոպա։

Այս տարվա սկզբից գործում է մեգածրագրի հարավային միջանցքի կարևոր հատվածը՝ Չինաստան-Ղրղզստան-ՈւզբեկստանԹուրքմենստան-Իրան երթուղին։ Այժմ մշակվում են Չինաստան-Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երթուղին գործարկելու հարցերը։

Հեշտ է նկատել, որ Իրան-ՀայաստանՎրաստան-Սև ծով-Եվրոպա երթուղու բացառման դեպքում Հարավային միջանցքի բոլոր երթուղիները կանցնեն Թուրքիայով, ինչպես Միջին միջանցքի բոլոր երթուղիներն անցնում են Ադրբեջանով։ Այս իրավիճակը ռիսկային է Մեկ գոտի - Մեկ ճանապարհ մեգածրագրի համար, քանի որ ակնհայտ են բազմաթիվ ոլորտներում Թուրքիայի ու Ադրբեջանի համաձայնեցված գործողությունները։ Հետևաբար, ոչ միայն Հարավային միջանցքի, այլև Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրի ռիսկերի նվազեցման առումով մեծ կարևորություն ունի Իրան-ՀայաստանՎրաստան-Սև ծով-Եվրոպա երթուղին։ Ակնհայտ է, որ այս երթուղու իրականացումն ունի ինչպես շատ կողմնակիցներ, այնպես էլ շատ հակառակորդներ։

Հայաստանը Հյուսիս-Հարավ, Հնդկաստան-Եվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս դարձնելը պետք է դառնա ապագա ազգային իշխանությունների խնդիրը։

ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ` ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում