Հայաստանի ընտրություններում ռումինա-մոլդովական սցենարի վտանգի մասին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ria.ru–ն «Փորձագետը խոսել է Հայաստանի ընտրություններում ռումինական սցենարի վտանգի մասին» վերնագրով հոդվածում գրում է, որ Եվրամիությունը մտադիր է կրկնել մոլդովական և ռումինական սցենարները Հայաստանի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ներկայիս իշխանությունը պահպանելու համար, երբ սահմանափակվում է ընդդիմության՝ ընտրարշավին մասնակցելը, ria.ru–ին ասել է հայ քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ մեկնաբանելով ԵՄ-ի՝ ընտրություններից առաջ «արտաքին միջամտության» դեմ պայքարելու համար Երևանին միջոցներ հատկացնելու որոշումը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ ԵՄ-ն Հայաստանին կհատկացնի 15 միլիոն եվրո՝ «կայուն խաղաղության և ավելի դիմացկուն Հայաստանի համար»։ Նրա խոսքով, այդ միջոցները կօգտագործվեն տարբեր նախաձեռնությունների համար, այդ թվում՝ ականազերծման դասընթացների և սարքավորումների, տարածաշրջանում վստահության ամրապնդման միջոցառումների, ինչպես նաև «արտաքին միջամտության բացահայտման, վերլուծության և դրանց արձագանքման համար»։ «Եվրամիությունը մտադիր է Հայաստանում կրկնել այն, ինչ արեց Մոլդովայում և Ռումինիայում։ Մոլդովայում նրանք աջակցեցին իշխանություններին, երբ արգելեցին ամբողջ քաղաքական խմբերի և քաղաքական գործիչների՝ մասնակցել ընտրություններին։ Ռումինիայում նրանք ավելի հեռուն գնացին, նրանք պարզապես չեղյալ հայտարարեցին ընտրությունների արդյունքները, երբ հաղթեց այն սխալ թեկնածուն, ով հավատարմություն չէր ցուցաբերում Բրյուսելի քաղաքականությանը», - հայտարարել է Մաթևոսյանը։
Նա կարծում է, որ նույնը, հավանաբար, նախատեսված է նաև Հայաստանի համար։ «Սա նշանակում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները աշխարհաքաղաքական քարտ-բլանշ ունեն գործելու իրենց ընտրած ցանկացած ձևով», - ասել է փորձագետը։
Նրա խոսքով, ուշագրավ է նաև այն, որ Հայաստանի իշխանությունները աջակցություն ունեն ոչ միայն պաշտոնական Բրյուսելից, այլ նաև պաշտոնական Բաքվից և Անկարայից, և նրանց նախընտրական շրջանում կտրամադրվեն տարբեր բոնուսներ։ «Նման բոնուսներից մեկը, օրինակ՝ ադրբեջանական վառելիքի տարանցումն է Վրաստանի միջով դեպի Հայաստան։ Այլ կերպ ասած՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Բրյուսելի գործոնները կարևորագույն նշանակություն կունենան Հայաստանում կայանալիք ընտրությունների ժամանակ», - ընդգծել է քաղաքագետը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան