Շուտով ես դատի կտամ BBC-ին, քանի որ նրանք իմ բերանում բառեր են դրել, որոնք ես չեմ ասել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատական հայց է ներկայացրել Բրիտանական հեռարձակման կորպորացիայի (BBC) դեմ՝ արհեստական բանականության կամ այլ տեխնոլոգիաների միջոցով իր խոսքերը աղավաղելու համար, հաղորդել է BBC-ն։
Դատական հայցի համաձայն՝ Թրամփը պահանջում է առնվազն 5 միլիարդ դոլար փոխհատուցում՝ իր 2021 թվականի հունվարի 6-ի ելույթի այն հատվածների խմբագրման համար, որոնք ենթադրում էին, որ նա խրախուսում էր իր կողմնակիցներին գրոհել Կապիտոլիումի շենքը։
«Դուք շուտով կտեսնեք, թե ինչպես եմ դատի տալիս BBC-ին, քանի որ նրանք իմ բերանում բառեր են դրել, որոնք ես չեմ ասել։ Բառացիորեն, նրանք իմ բերանում բառեր են դրել. նրանք ստիպել են ինձ ասել այնպիսի բաներ, որոնք ես երբեք չեմ ասել։ Կարծում եմ՝ նրանք օգտագործել են արհեստական բանականություն կամ նման մի բան», - ավելի վաղ Սպիտակ տանը լրագրողներին ասել էր ԱՄՆ նախագահը։
Թրամփը նախկինում բազմաթիվ դատական վեճերի մեջ է եղել առաջատար մեդիա կորպորացիաների հետ։ Տարբեր ժամանակներում նա դատական հայցեր է ներկայացրել CNN-ի, ABC News-ի և CBS News-ի, ինչպես նաև The Wall Street Journal-ի և The New York Times-ի դեմ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան