Քննարկվել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության հարցը
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության ծրագրի շրջանակում դեկտեմբերի 15-16-ը ՀՀ պաշտպանության նախարարություն էին այցելել Վրաստանի պաշտպանության նախարարության ռազմավարական հաղորդակցության և հանրային կապերի վարչության ներկայացուցիչները։
Դեկտեմբերի 16-ին ՊՆ վարչական համալիրում Վրաստանի պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը։
Քննարկվել են երկկողմ համագործակցության հետագա ընդլայնմանն ու փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև հանրային կապերի և իրազեկման ոլորտներում փորձի փոխանակման հնարավորությունները։
Կողմերը կարևորել են մասնագիտական կապերի խորացումը և համատեղ ծրագրերի իրականացումը։
Այցի շրջանակում Վրաստանի պատվիրակությունն այցելել է նաև ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, շրջայց կատարել, ծանոթացել կրթական ծրագրերին, ուսումնական լսարաններին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել