Բաքվում գերության մեջ գտնվող Վիգենի կինը դիմել է Ալիևային՝ խնդրելով ներում շնորհել ամուսնուն
Բաքվում գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլջեքչյանը, դիմել է Ադրբեջանի նախագահի կնոջը՝ Մեհրիբան Ալիևային՝ խնդրելով ներում շնորհել ամուսնուն։ Համապատասխան նամակը հրապարակվել է X սոցիալական ցանցում, որն ուղղել է դեռևս օգոստոսի 1-ին։
«Դիմում եմ ձեզ ոչ միայն որպես Ադրբեջանի առաջին փոխնախագահ, այլև որպես կին, մայր և դուստր։ Ես Վիգեն Էուլջեքչյանի կինն եմ, որն արդեն 5 տարի է Ադրբեջանում անազատության մեջ է։ Թեև Վիգենը արժանապատվորեն դիմանում է իր բանտարկությանը, բայց նրա բացակայությունը ցավալի դատարկություն է թողնում մեր ընտանիքում։ Նրա մայրը մահացավ, երբ նա ճաղերի հետևում էր. նրան մերժեցին ողբալու, թաղելու իրավունքից։ Այժմ էլ իմ մայրը՝ Վիգենի զոքանչը, քաղցկեղի վերջին, ծանր փուլում է։ Մայրս կամ չի խոսում, կամ երբեմն Վիգենի անունն է շշնջում։
Սրտիս խորքից խնդրում եմ Ձեզ՝ օգնեք մեզ։ Թող նա վերադառնա տուն։ Թող նա կարողանա պատվել այն, ինչ դեռ մնացել է։ Թող նա կրի այն կնոջ ժառանգությունը, որը գուցե չապրի տեսնելու նրա ազատությունը»,- գրել է Լինդան։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել