Եվրոպան պետք է պատասխանատու լինի իր անվտանգության համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եվրոպան պետք է պատասխանատու լինի իր սեփական անվտանգության համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Սա այլևս այլընտրանք չէ։ Սա պարտադիր է», – ասել է նա։
Reuters-ի փոխանցմամբ՝ նա ընդգծել է, որ Եվրոպան «չի կարող թույլ տալ, որ ուրիշները որոշեն իր աշխարհայացքը»՝ հավելելով, որ չնայած ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը մատնանշում է համաշխարհային ՀՆԱ-ում Եվրոպայի բաժնի նվազման միտումը՝ Միացյալ Նահանգները գտնվում է «նույն ճանապարհին»։
Նա շեշտել է Եվրոպայի կողմից իր դիրքերը համաշխարհային ասպարեզում ամրապնդելու անհրաժեշտությունը։
Խոսելով Ուկրաինայի մասին՝ Լայենը շեշտել է այդ երկրին օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը։
«Մենք պետք է որոշենք, թե որ ճանապարհն ենք ցանկանում ընտրել, որ ուղին ենք ցանկանում ընտրել։ Բայց մեկ բան շատ պարզ է։ Մենք պետք է որոշում կայացնենք հաջորդ երկու տարիների ընթացքում Ուկրաինային ֆինանսավորելու վերաբերյալ»,- նշել է նա։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան