Բանակի նոր համազգեստն այնքան վատն է, որ քննադատում են բոլորը
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել հայկական բանակի նոր համազգեստի նմուշը, հայտնել, որ այդ նմուշը փորձարկում անցնելուց հետո հայկական զորքերում, արդեն կներդրվի ամբողջ բանակի համար, որպես դաշտային համազգեստ։
Զինվորական համազգեստը փոխելու վերջնաժամկետ նշվում էր 2024 թ․-ը, բայց առջևում 2026 թվականն է, երբ դեռևս միայն փորձարկումներ են իրականացնելու։ Փաստացի այս մի բարեփոխումն էլ արվում է չափազանց դանդաղ և չափազանց ուշ է ներդրվում, թեպետ փաշինյանական իշխանությունը խոստացել էր հնարավորինս արագ կազմակերպել և իրականացնել որակյալ համազգեստի ներդրում։ Ընդ որում, տարածված տեսանյութում այնքան էլ պարզորոշ չի երևում այդ համազգեստի որակը, բայց արտաքին տեսքից դատելով, մեր զինվորները բոլորովին խրոխտ տեսք չեն ունենա։
Նույնիսկ իշխանությանը լոյալ փորձագետներն ու քաղաքագետները առաջին հայացքից լուրջ քննադատության առիթ են նկատել՝ կոչ անելով Պաշտպանության նախարարությանը այլ, ավելի որակյալ և աչքին հաճելի համազգեստ ներդնել, նշելով, թե ներկայացված համազգեստից ավելի շուտ խեղճություն է կաթում։ Եվ ընդամենը այս մեկ դրվագն ապացուցում է, որ հայկական բանակում բարեփոխումներ իրականացնելու մասին գործող իշխանությունների հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան ընդամենը հանրությանը շեղելու միջոց։ Իսկ լավագույն դեպքում ԱՄՆ-ից կամ արևմտյան որևէ այլ երկրից էժանագին ինչ-որ հագուստ են բերելու, որը փաթաթելու են ողջ հայկական զինված ուժերին։
Աննա Մարգարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել