Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք Չալաբյան
Մամուլի տեսություն

Ապրելու երկիրը կմասնակցի 2026 թվականի ընտրություններին. ում անուններն են քննարկվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Համապետական ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում ակտիվացել են տարբեր ուժերի միջեւ հանդիպումներն ու քննարկումները։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ մի շարք քաղաքական ուժեր արդեն իսկ ունեցել են համատեղ քննարկումներ՝ հնարավոր համագործակցության եւ օրակարգային հարցերի շուրջ։ Խոսքը վերաբերում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը, «Նժար» շարժմանը, «Սասնա ծռեր» կուսակցությանը, «Հաղթանակ» կուսակցության առաջնորդ, քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացակայանին, «Ապրելու երկիր» կուսակցությանը։

Այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց «Ապրելու երկիր» կուսակցության

«Նշված ուժերի կողմից մի քանի անգամ կազմակերպվել են քննարկումներ, որոնց մեր թիմակիցներն իրենց մասնակցությունն ունեցել են։ Քննարկումները եղել են հրապարակային՝ տարբեր թեմաների շուրջ, այդ թվում Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ եւ այլ հարցերի», – ասաց Առաքելյանը։համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով, որ քննարկումները կրել են բաց եւ հրապարակային բնույթ։

Անդրադառնալով համապետական ընտրություններին եւ հնարավոր համաձայնություններին՝ Առաքելյանը ընդգծեց, որ դեռեւս վերջնական որեւէ որոշում չկա։ «Տարբեր ուժերի հետ տարբեր քննարկումներ կան։ Չեմ բացառում նաեւ քննարկումները ձեր կողմից թվարկած ուժերի հետ, սակայն այս պահին որեւէ հստակ պատկերացում կամ համաձայնություն գոյություն չունի։ Քննարկումներն ու աշխատանքները շարունակվում են», – նշեց նա։

 

«Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց նաեւ, թե ինչպիսին է «Ապրելու երկիր» կուսակցության վերաբերմունքը քաղաքական դաշտում նոր ձեւավորված «Միասնության թեւեր» շարժման նկատմամբ։

Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ հարաբերությունները վաղուց են ձեւավորված։ «Մենք լավ հարաբերություններ ունենք եւ ունեցել ենք դեռեւս մինչեւ շարժման ձեւավորումը։ Արման Թաթոյանը մշտապես դրսեւորել է ակտիվություն եւ հանրային պատասխանատվություն, ուստի հնարավոր քննարկումները նոր չեն», – ասաց նա։

Ինչ վերաբերում է 2026 թվականին հնարավոր միավորմանը կամ միասնական թեկնածու առաջադրելու հեռանկարին՝ Առաքելյանը նշեց, որ առայժմ որեւէ հստակ քննարկում կամ պայմանավորվածություն չկա։ Նա ընդգծեց, որ «Ապրելու երկիր» կուսակցությունն ունի միանշանակ որոշում՝ մասնակցել ընտրություններին, իսկ համագործակցության ձեւաչափի հարցը դեռ քննարկման փուլում է։

Միաժամանակ Մեսրոպ Առաքելյանը վստահեցրեց, որ կուսակցությունում թեկնածուի խնդիր չկա։ Նրա խոսքով՝ հստակ որոշման դեպքում կուսակցության նախագահի՝ Մանե Թանդիլյանի թեկնածությունն ամենահավանականն է, սակայն չբացառեց նաեւ սեփական մասնակցու

թյունը»։