Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Թուրքիան ՀՀ-ի դեմ վարում է հիբրիդային պատերազմ՝ փորձելով մեր պետությունը դարձնել իր ազդեցության գոտի

Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան մյուս տարվանից սկսած որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Խորհդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ, սահմանային անցակետի հազվադեպ բացում կամ էլ ինչ-որ հումանիտար օգնություն։ Այսինքն՝ ոչ թե իրական հարևանություն ու համագոյացություն, այլ հենց ցուցադրական, բայց բովանդակազուրկ քայլեր՝ ուղեկցվելով սիրուն ու գույնզգույն լուսանկարներով ու վիդեոներով։

Այդ խորհրդանշական քայլերը ունեն մեկ նպատակ. ստեղծել պատրանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմը խաղաղություն է ուզում և որ Հայաստանի դե-ֆակտո իշխանության քաղաքականությունը ճիշտ է, հետևաբար՝ նրանք պետք է վերընտրվեն։ Պատահական չէ, որ մեկնաբանելով Թուրքիայի վերջին շաբաթների «հայկական քաղաքականությունը»՝ թուրքական մեդիան ուղիղ գրում է, որ այս ամենը «աջակցության ընտրական ժեստ է» փաշինյանին (տե՛ս կից այդպիսի մի օրինակ)։ Հենց այս համատեքստում է պետք դիտարկել, օրինակ, «ադրբեջանական բենզինի» առաքումը, որը գովազդվում է որպես «խաղաղության» առհավատչյա։ Մինչդեռ դա Հայաստանին թուրքական էներգիայից կախման մեջ գցելու քաղաքականության սկիզբն է։

Հետևաբար առաջիկա վեց ամիսների ընթացքում մենք բոլորս տեսնելու ենք «հայ-թուրքական սիլիբիլիների» բազմաթիվ դրվագներ, սակայն դրանք ոչ միայն լինելու են բովանդակազուրկ, այլև փաստացի սպառնալիք են ու թուրքական միջամտություն մեր ինքնիշխանությանը։ Այդ գործում թուրքական կողմին օգնելու են ոչ միայն տեղական քարոզիչները, այլ բարի դեմքով բազմաթիվ եվրոպացիներ, որոնք «ավետելու են» Հայաստանի թուրքացումը։

Թուրքիան վարում է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ՝ փորձելով մեր պետությունը դարձնել իր ազդեցության գոտի։ Ուստի պետք է զգոն լինենք, չտրվենք այդ քարոզին, բացահայտենք ու բացատրենք թուրքական իրական քաղաքականության իրական նպատակները։ Եկեղեցու պաշտպանությունից մինչև քաղաքական հարցեր պետք է բարձրաձայնել, կազմակերպել ու կազմակերպվել»,-գրել է Գեղամյանը: