Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ազգային խայտառակություն էր․ Սեյրան Օհանյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ԱԶԳԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ ԷՐ և ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, որ բացահայտ հրահրվել և կառավարվում էր Հայաստանի իշխանությունը զավթած ուժերի կողմից` ներքին և արտաքին։
Մեր պետության, ժողովրդի դեմ ծանրագույն հանցանքներ գործած, մեղքերի մեջ թաթախված իշխանությունը ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ իրականացրեց Հայ Առաքելական Եկեղեցու դեմ` փորձելով տապալել մեր պետականության, ազգային ինքնության կարևորագույն հիմնասյուներից ևս մեկը։
Սակայն ամենազազրելին, որին ականատես եղանք նաև երեկ, մի շարք բարձրաստիճան, տիրադավ հոգևորականների, եպիսկոպոսների ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆՆ էր` սեփական ուխտի, հավատավոր եղբայրների նկատմամբ։ Ինչին ի պատասխան, հնչեց Վեհափառի արժանապատիվ խոսքը, որ անկեղծ կոչ էր ազգային համախմբվածության, միմյանց նկատմամբ հանդուրժողականության` իր հանդեպ հնչող ատելության, թշնամանքի խոսքերի փոխարեն։
Իսկ հոգևոր սպասավորները իրենց հավասարակշռված կեցվածքով, ժողովրդի նվիրյալ զավակների հետ միաբան, երեկ ըստ արժանվույն դիմավորեցին ու ճանապարհեցին ու դեռ ճանապարհելու են նրանց։
Ինչի համար խորապես ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ։
Սիրելի՜ հայրենակիցներ, ակնհայտ է, որ առջևում նոր զարգացումներ, նոր ասպատակություններ են լինելու Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, քանի որ իշխող խմբակը փորձելու է ամեն գնով կատարել աշխարհաքաղաքական դավադրության մաս կազմող նաև այս առաջադրանքը։
Այդ պատճառով կոչ եմ անում բոլորին լինել միասնական, ինչպես երեկ, չտրվել սադրանքների և համախմբվել, ամուր կանգնել ու պաշտպանել մեր հավատքն ու Եկեղեցին։ Պատմությունը ցույց է տվել` մենք հասել ենք հաջողության, երբ եղել ենք ՄԻԱՍՆԱԿԱՆ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել