ԱՄՆ պետքարտուղարությունը տարվա սկզբից չեղյալ է հայտարարել 85 000 ոչ ներգաղթային վիզա
ԱՄՆ պետքարտուղարությունը նախագահ Դոնալդ Թրամփի՝ անօրինական ներգաղթի դեմ պայքարի արշավի շրջանակում 2025 թ. հունվարից ի վեր չեղարկել է 85 000 ոչ ներգաղթային վիզա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Պետքարտուղարության 2025 թվականի վերջնական զեկույցում։
«Պետքարտուղարությունը ստորագրել է յոթ «Անվտանգ երրորդ երկրների համաձայնագրեր»՝ արտաքսումները արագացնելու և հեշտացնելու համար, և այս տարվա հունվարից ի վեր չեղարկել է ավելի քան 85 000 ոչ ներգաղթային վիզա», – նշվում է զեկույցում։
Գերատեսչությունը նաև նշում է, որ ԱՄՆ հարավային սահմանի անօրինական հատման փորձերի թիվը այս տարի նվազել է 99%-ով։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է իրականացնել ամերիկյան պատմության մեջ անօրինական ներգաղթյալների ամենամեծ արտաքսման գործողությունը։
Զեկույցում նաև անդրադարձ է կատարվում Պետքարտուղարության աջակցությամբ մասնագիտացված ստորաբաժանումների կողմից օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների անդամների և թմրավաճառների ձերբակալմանը։
Նաև ընդգծվում է, որ Պետքարտուղարության աջակցությամբ իրավապահ մարմինները Մեքսիկայում առգրավել են մեթամֆետամին արտադրելու համար օգտագործվող 350 տոննա քիմիական նյութեր, Պերուում ոչնչացրել են կոկա բույսի ավելի քան 80 000 ակր ապօրինի պլանտացիա, իսկ Սալվադորում առգրավել գրեթե 680 կգ կոկաին:
Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում Պետքարտուղարության աջակցությամբ թմրանյութերի դեմ պայքարի ստորաբաժանումները խափանել են ապօրինի եկամուտների հիմնական հոսքերը՝ Տանզանիայում ապամոնտաժելով թմրամիջոցների լաբորատորիաներ և բռնագրավելով ֆենտանիլ արտադրելու համար օգտագործվող 14 տոննա նյութեր:




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Թիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորությունները