Նոյեմբերին շուրջ 5 հազար 200 կենսաթոշակառու և նպաստառու կանխիկից անցել է անկանխիկ վճարման տարբերակին
Նոյեմբեր ամսվա ընթացքում շուրջ 5 հազար 200 կենսաթոշակառու և նպաստառու փոխել են վճարման եղանակը՝ անցնելով կանխիկից անկանխիկ վճարման։
Դեկտեմբեր ամսվա տվյալներով՝ անկանխիկ գործարքների դեպքում հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 378 հազար 127 կենսաթոշակառու և նպաստառու, իսկ հետվճարի միջին չափը կազմել է 4.189 դրամ։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս կենսաթոշակային քարտերով իրականացվել է շուրջ 342 մլրդ դրամի անկանխիկ գործարք, իսկ հետվճարի ձևով շահառուներին վերադարձվել է շուրջ 31.5 մլրդ դրամ։
2026 թ․ հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի մինչև 20% հետվճար՝ գործող 12%-ի փոխարեն։ Արդյունքում՝ կենսաթոշակառուները և նպաստառուները կարող են բարձրացնել սեփական կենսաթոշակը կամ նպաստը մինչև 10 հազար դրամով՝ գործող 6000-ի փոխարեն։
Վճարման կանխիկ եղանակից անկանխիկ անցնելու համար կարող պետք է դիմում ներկայացնել առցանց՝ Միասնական սոցիալական ծառայության կայքէջի «Առցանց դիմումներ» բաժնի «Մուտքագրել վճարող կազմակերպության փոփոխության դիմում» պատուհանի միջոցով (հղումը՝ https://online.ssa.am/index.php?r=site%2Findex-pension) կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...