Գործարկվել է նոր եռալեզու պորտալ՝ հայկական ապրանքանիշերի համար՝ www.borninarmenia.am
Գործարկվել է, իր տեսակի մեջ եզակի, www.borninarmenia.am եռալեզու պորտալը, որը համախմբում է չորս հայտնի հայկական խնամքի միջոցների և շարֆերի ապրանքանիշեր՝ NUARD, MIHR, ANAHIT nature և ETIUNI։
Կայքը ներկայացնում է յուրաքանչյուր ապրանքանիշի ամբողջական տեսականին, նկարագրությունը, ինչպես նաև առանձին բլոգեր՝ ապրանքանիշերի և ապրանքատեսականու մասին։ Օգտատերերը կարող են գտնել խնամքի միջոցների օգտագործման խորհուրդներ, նոր հավաքածուների մասին թարմացումներ և գաղափարներ իրենց առօրյա խնամքի համար։
Պորտալը ապահովում է հարմար և ինտուիտիվ օնլայն գնումների հնարավորություն. հաճախորդները կարող են մեկ հարթակում հեշտությամբ ձեռք բերել Հայաստանի ամենահայտնի և պահանջված խնամքի միջոցները, մետաքսե և քաշմիրե շարֆերը, մոմերը և աքսեսուարները։ Առկա են նաև հարմար վճարման և արագ առաքման տարբերակներ, ինչը գնումների գործընթացը դարձնում է արագ ու հարմար։
«Այս պորտալը առանձնահատուկ է ոչ միայն այն պատճառով, որ ներկայացնում է բացառապես հայկական արտադրանք, այլև այն պատճառով, որ ունի պարզ, գրավիչ և ինտուիտիվ մենյու, որը հեշտացնում է հաճախորդների համար ապրանքների ընտրությունն ու գնումների գործընթացը: Մեր նպատակն է բարձրորակ հայկական արտադրանքը հասանելի դարձնել բոլորի համար, թե Հայաստանում, թե արտերկրում, ինչպես նաև նպաստել հայկական բրենդների ճանաչմանը միջազգային շուկայում:
Այս հարթակը կդառնա անկասկած լավագույն միջոցը, որպեսզի հայկական արտադրանքը ճանաչվի ավելի լայն շրջանակներում և հասանելի լինի թե տեղական, թե միջազգային գնորդների համար »,- նշեց Ա. Արևյանը, borninarmenia.am պորտալի և NUARD, MIHR, ANAHIT nature և ETIUNI ապրանքանիշերի համահիմնադիր։
Պորտալում առկա ապրանքանիշերի առանձնահատկությունները.
NUARD –բնական և արդյունավետ խնամքի միջոցներ՝ ամենօրյա օգտագործման համար, ինչպես նաև մետաքսե և քաշմիրե շարֆեր, բնական մոմեր ու աքսեսուարներ։
MIHR – ժամանակակից և էկոլոգիապես մաքուր արտադրանք ստեղծված տղամարդկանց համար:
ANAHIT nature – բուսական բաղադրիչներով խնամքի միջոցներ, մետաքսե շարֆեր:
ETIUNI – մաշկի խնամքի նոր մոտեցում՝ 40+ տարիքի կանանց համար ` հաշվի առնելով ժամանակակից պահանջները և տեխնոլոգիաները։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...