Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Ինչպես և ակնկալում էի` ՀԷՑ-ի մեջ մտնելուն պես կառավարությունը որոշում է մտնել քաղաքացու գրպանը

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է․

Ինչպես և ակնկալում էի` ՀԷՑ-ի մեջ մտնելուն պես կառավարությունը որոշում է մտնել քաղաքացու գրպանը:

Էներգետիկ ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է կառավարության օրակարգ մտցնել` Հայաստանում տեղադրված մասնավոր արևային պանելների մասնակի պետականացման նախագիծ: Խոսքը խոշոր արևային կայանների մասին չէ, այլ փոքր հիմնարկներին ու անհատներին պատկանող պանելների մասին է: Ըստ քննարկվող ծրագրի` արևային պանելների արտադրած հոսանքն այսուհետ հաշվարկվելու է ոչ թե տարեկան կտրվածքով, այլ` ամսական:

Ներկա պահին այն տնային տնտեսությունը, որը տարվա ընթացքում միջինում սպառում է օրական 40կվտ էներգիա, կարող է այն ինքնուրույն արտադրելու համար գնել կամ վարկով տեղադրել 10կվտ-նոց պանել, որն ամռան օրերին 65կվտ կարտադրի, իսկ ձմռանը 20կվտ ու տարեկան կտրվածքով մոտ 16,000կվտ լույս կտա ու կփակի ողջ տարվա պահանջարկը` ձմռանն օգտագործելով ամռանն արտադրված էներգիան: Ներդրումն էլ մոտ 3 տարում իրեն կարդարացնի:

Մինչդեռ առաջարկվող նախագծով օգոստոսին արտադրված էներգիան հնարավոր չի լինի օգտագործել նույնիսկ սեպտեմբերին: Ամռանը գոյացած ավելցուկը, որը տարվա կտրվածքով կազմելու է ողջ արտադրածի մոտ 35%-ը, կվերցնի ՀԷՑ-ն ու թանկով կծախի այն նույն տնային տնտեսության վրա ձմռանը: Սա անիմաստ է դարձնում ոչ միայն ապագա ներդրումները արևայինի մեջ ու փաստացի խլում է մարդկանց ներկա սեփականությունը:

Փաստացի մարդն իր գրպանից գնում է արևային պանել, իսկ պետությունը գալիս ու ասում է, որ քանի որ նրանք չեն կարող ՀԷՑ-ը արդյունավետ կառավարել, այդ քաղաքացու գնած պանելի արտադրած հոսանքը նրանք խլելու են, որպեսզի հետո թանկով ծախեն այդ նույն քաղաքացու վրա: Ստացվում է, որ էդ 10կվտ-ը դնելու համար մարդը մոտ երկու միլիոն դրամ է ծախսել, որի մեկ երրորդը իշխանությունները խլում են, որտև… դե խի՞ չէ որ…

Գռոտեսկ սրիկայութան այս արշավը կարելի է շարունակել և տրանսպորտի նախարարությանն առաջարկել մարդկանց սեփական ավտոմեքենաները ամեն ամիս 10 օրով առգրավել ու օգտագործել որպես պադավատ: Թող ոչ մի ՔՊ-ական առանց պադավատ չմնա:

Կարելի է մարդկանց տների ամեն 3րդ քառակուսի մետրը խլել ու ծախել, օրինակ` ադրբեջանցիքի վրա: Ըտուց էլ լավ փող կգա, համ էլ դե խաղաղություն… բարեկամություն, բան…

Այս ամենի ողբերգական զավեշտը կայանում նրանում է, որ այս նախաձեռնության հիմնական զոհը դառնալու է այն 70%-ը, որը, ըստ բոլոր հարցումների, չի ուզում զբաղվել քաղաքականությամբ, չի գնում ընտրությունների, փորձում է գլուխը կախ իր կենցաղը վարել, մի ինչ-որ բարիք ստեղծել: Չքավոր մասսան արևային պանելի փող չունի, նրանք, սոցապ նախարարության գերին լինելով, ընտրելու են ՔՊ-ին: Հարուստներին էլ սա չի անդրադառնա՝ խոշոր կայանների սակագներն այլ կերպ են հաշվարկվում, դրանց սեփականատերերն էլ քաղաքական պրոցեսներին մասնակցում են` կապիտալի պահպանման գերակայությունից ելնելով: Վերոհիշյալ բանդիտիզմի թիրախը հենց այն միջին խավն է, որը չի ուզում քաղաքականությամբ զբաղվել, հետևաբար, ժանրի կանոնների համաձայն, քաղաքականությունը զբաղվում է նրանցով: