Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Հասարակություն

ՀԲԸՄ-ն կոչ է անում պահպանել եկեղեցու ինքնավարությունը և խրախուսում է հաշտեցման երկխոսությունը

Հայ Առաքելական Եկեղեցին, որպես հաստատություն, դարեր շարունակ պահպանել է հայկական ինքնությունը: Այն ժամանակաշրջաններում, երբ մեր ժողովուրդը անկախ հայրենիք չի ունեցել, մենք և մեր նախնիները թե՛ քրիստոնյա, թե՛ հայ ենք մնացել Հայ Առաքելական Եկեղեցու շնորհիվ։ Այս մասին հայտարարություն  է տարածել ՀԲԸՄ–ն։

«Քանի որ հայերի և Եկեղեցու անդամների ճնշող մեծամասնությունն ապրում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, մենք՝ հայերս, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը համարում ենք մեր կյանքի հոգևոր կենտրոնը: Մեր Եկեղեցին պարզապես քրիստոնեության դավանանք չէ. դրա արմատները խորն են և հասնում են մինչև Քրիստոսի տասներկու առաքյալներից Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս, և, ի վերջո, մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ: Մեր Եկեղեցու ղեկավարությունը ներկայացված է եղել Նիկեայի Ա տիեզերական ժողովում և այդ ժամանակվանից ի վեր կարևոր դեր է ունեցել քրիստոնեության մեջ ամբողջ աշխարհում:

Նույնքան կարևոր է այն հանգամանքը, որ Սուրբ Էջմիածինը, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, սակայն ծառայում է աշխարհասփյուռ հավատացյալներին, գործում է անկախ և պետք է մնա այդպիսին: Մենք կարծում ենք, որ չնայած հոգևորականները, քաղաքական գործիչները և անհատ քաղաքացիները իրավունք ունեն արտահայտելու իրենց կարծիքը, Հայ Առաքելական Եկեղեցու իրական կառավարումը պետք է իրականացվի՝ ըստ մեր հոգևոր առաջնորդների և իրենց նախորդների կողմից դարերի ընթացքում ձևավորված ընթացակարգերի:

Տարիներ շարունակ հայկական սփյուռքն ապավինել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց կաթողիկոսներին՝ աշխարհասփյուռ հայությանն ազգային ինքնության շուրջ համախմբելու և հոգևոր առաջնորդություն ապահովելու համար՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից թե՛ առաջ և թե՛ հետո։ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) խորհրդանշական դեր է ունեցել այս հարաբերությունների ձևավորման գործում։ 1906 թվականին Եգիպտոսի Կահիրե քաղաքում հիմնադրվելուց ի վեր ՀԲԸՄ-ն, իր անդամներն ու նվիրատուները կարևոր աջակցություն են ցուցաբերել Հայաստանին և ներդրումներ են կատարել հայրենիքում՝ կրթության, սոցիալ-տնտեսական զարգացման, մշակույթի և, իհարկե, մարդասիրական աջակցության ոլորտներում։ Այն հիմնարար դեր է ունեցել կարևոր ենթակառուցվածքների կառուցման, ինչպես նաև կարևորագույն հաստատությունների զարգացման և հաջողության գործում։

Որպես ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի և Կենտրոնական վարչության անդամներ, որոնք ներկայացնում են աշխարհի տարբեր ծայրերից հայերի լայն շրջանակ՝ մենք կիսում ենք Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ի, Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի, Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Սահակ Բ արքեպիսկոպոս Մաշալյանի և Վատիկանում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանի վերջերս արտահայտած դիրքորոշումը, որով նրանք  միասնության կոչ են անում բոլոր հոգևորականներին՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ամբողջականության և ինքնակառավարման, ինչպես նաև հարգանք դրսևորելու ներկայիս նվիրապետության և ինքնակառավարման նկատմամբ, որը պետք է իրականացվի՝ համաձայն եկեղեցական օրենքների։

Մենք գտնվում ենք վճռորոշ մի հանգրվանում, երբ Հայ Առաքելական Եկեղեցու ապագա առաջնորդության վերաբերյալ ներկայիս հռետորաբանությունը կարող է պառակտել մեր աշխարհասփյուռ հավատացյալներին։ Այս ճգնաժամը բացասական ազդեցություն ունի ինչպես հայ հավատացյալների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության և սփյուռքի միջև հարաբերությունների վրա։

Սա ոչ թե անցյալը դատելու, այլ հաշտեցման ճանապարհով առաջ շարժվելու կոչ է։ Մենք ընդունում ենք, որ հնչել են արտահայտություններ և ձեռնարկվել են գործողություններ՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն, միտումնավոր կամ ոչ միտումնավոր, որոնք բացասաբար են անդրադարձել թե՛ Հայ Առաքելական Եկեղեցու, թե՛ ՀՀ կառավարության վրա։ Ներողամտությունը Հիսուս Քրիստոսի և Հայ Առաքելական Եկեղեցու հիմնարար ուսմունքներից մեկն է։

Այս ոգով հորդորում ենք, որ հստակ սահմանազատում լինի, և Հայաստանի Հանրապետությունը շարունակի առաջ շարժվել ինքնակառավարմամբ՝ համաձայն ՀՀ սահմանադրության և ընտրող քաղաքացիների կամքի, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին շարունակի առաջ շարժվել իր ներքին կառավարման գործընթացներով՝ ինքնուրույն պատասխանատու լինելով ապագա բարեփոխումների և ներքին գնահատման համար։ Սա կբխի թե՛ Հայաստանի կառավարության, թե՛ աշխարհասփյուռ հայության շահերից, քանի որ նման զսպվածությունը, ըստ էության, կամրապնդի կառավարության հեղինակությունը միջազգային հանրության աչքերում՝ ցույց տալով կառավարության հարգանքը Եկեղեցու անկախության նկատմամբ:

Մենք արդեն դիմել ենք աշխարհի տարբեր վայրերում գործող հոգևորականության բարձրագույն շրջանակներին՝ հստակ սահման գծելու հոգևոր առաջնորդության և քաղաքական գործունեության միջև։ Այժմ դիմում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ հարգելու Հայ Առաքելական Եկեղեցու ինքնակառավարումը և ինքնավարությունը։

Արտացոլելով ՀԲԸՄ-ի այն համոզմունքը, որ միությունը զորություն է, և արտահայտելով մեր անկեղծ հարգանքը՝ աշխարհասփյուռ հայության շարունակական բարգավաճման համար կենսական նշանակություն ունեցող երկու հաստատությունների նկատմամբ՝ մենք պատրաստակամ ենք խթանելու և համակարգելու նրանց միջև կառուցողական երկխոսությունը։ Հաշտեցման համար երբեք ուշ չէ»։