Թրամփը հետ կկանչի ՀՀ իշխանությունների կուրատոր դեսպանին. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Թրամփի վարչակազմը որոշել է հետ կանչել աշխարհի մոտ 30 երկրից իր դեսպաններին՝ նրանց, ովքեր չեն առաջնորդվում «Ամերիկան՝ առաջնահերթ» կարգախոսով։ Հետ կանչվողների շարքում է նաեւ ՀՀ-ում դեսպան Քրիստինա Քվինը, որի հետկանչն անհանգստություն է առաջացրել ՀՀ իշխանական շրջանակներում։ Չնայած դեսպանին մի քանի ամիս էր մնացել` նա նշանակվել է 2023-ի հուլիսին, 3 տարին կլրանար 26-ի ամռանը։
Գաղտնիք չէ, որ Ուկրաինայից Հայաստան գործուղված ԱՄՆ դեսպանը ՀՀ իշխանությունների կուրատորն է, աչք է փակում բոլոր ապօրինությունների, քաղբանտարկյալների, եկեղեցու դեմ իշխանական գրոհների վրա։ Մինչդեռ նախորդ ամիս Թրամփի որդին Հայաստան չեկավ հենց եկեղեցու դեմ հարձակումների պատճառով։ Թաքեր Կարլսոնին Նարեկ Կարապետյանի հարցազրույցից Թրամփ կրտսերը եկեղեցու դեմ հարձակման մասին իմանալուց հետո որոշեց հրաժարվել Հայաստան այցից եւ գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:
Այնպես որ, ամերիկյան վարչակազմը, ի տարբերություն Քվինի, չէր կարող աչք փակել Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների վրա։ Դեսպանին մինչեւ ընտրությունները հետ կանչելը եւ նոր դեսպան գործուղելը, ըստ իշխանականների, պատահական չի արվում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան