Ո՞ւմ և ինչի՞ համար է երախտապարտ Փաշինյանը.... «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում ունեցած ելույթում բուռն շնորհակալություն է հայտնել... Իլհամ Ալիևին՝ իր սիրելի «կիրթ ու կառուցողական» հայատյացին: Այդպես էլ ասել է. «Երախտագիտությունս եմ հայտնում Ադրբեջանի նախագահին՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու որոշման, ինչպես նաև երկկողմ առևտուր սկսելու համար պայմաններ ստեղծելու համար»:
Լավ, ո՞ւմ է շնորհակալություն էլ չէ, այլ երախտագիտություն հայտնում ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Ինչի՞ համար է հայտնում: Այն բանի, որ Իլհամ Ալիևը թույլ է տվել կամ համաձայնել է, որ ադրբեջանական տարածքով ինչ-որ երրորդ կամ չորրորդ կարգի ցորենով բեռնված գնացքի մի շարժակազմ ընթանա դեպի Հայաստան: Հա, ու մեկ էլ այն բանի համար, որ մեկ այլ շարժակազմով էլ մի 20 ցիստեռն բենզին մտնի Վրաստան, այնտեղից էլ՝ Հայաստան: Ասել, որ խայտառակություն է, նշանակում է՝ ոչինչ չասել:
Ախր, ո՞ւմ է երախտագիտություն հայտնում Փաշինյանը: Ալիևի՞ն:
Այն նույն Ալիևի՞ն, որի հետ, կարելի է ասել՝ «համատեղ ուժերով», արցախցի հայերին տնազուրկ ու բնազուրկ են արել, հայրենազրկել: Չնայած, եթե Փաշինյանի ու քպականների համար Արցախը բեռ էր ու «վզի թոկ» էր, ապա տրամաբանություն կա. Ալիևի միջոցով նրանք ազատվել են պարանից ու հիմա ուրախ-ուրախ բացականչում են, թե Արցախը տվեցին ու ինքնիշխանություն ձեռք բերեցին: Դե, պարտությամբ հպարտացողներից ուրիշ ի՞նչ սպասել:
Ո՞ւմ է Փաշինյանը շնորհակալ ու երախտապարտ. այն նույն Ալիևի՞ն, որ մեր 5000 լուսավոր տղաների գլուխ կերավ: Շնորհակալ է ո՞ւմ, նրան, որ մի քանի տասնյակ հայերի, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը գերի ու պատանդ է պահում, զուգահեռ՝ նաև համաներում է հայտարարում Հայաստանի ու Արցախի դեմ պատերազմական գործողություններին մասնակցածների նկատմամբ: Ալիևի՞ն, որ քնած հայ սպային Բուդապեշտում կացնահարած ստահակին նոր կոչում ու պաշտոն է շնորհում: Ալիևի՞ն, որի հրամանով քանդվում ու ավերվում են Արցախի հայկական հուշարձանները, եկեղեցիները, գերեզմանատները, պարզապես գյուղերն ու քաղաքները:
Ալիևի՞ն, որ բացեիբաց հայտարարում է Հայաստանի տարածքը ևս զավթելու և ադրբեջանական թուրքերով բնակեցնելու մասին:
Իսկ գուցե նրա համար է երախտապարտ ու շնորհակալ, որ Ադրբեջանն ու Թուրքիան, Արևմուտքի հետ ձեռք ձեռքի պատրաստ են իրենց աջակցել իշխանությունը պահելու համա՞ր: Որ ի՞նչ անի, էլ ինչե՞ր զիջի...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն