Պատահական չէ, որ Նիկոլի՝ երկրից բացակայելու կիրակին ոչ մեկ կեղծ պատարագի չգնաց, տիրադավություն չարեց
«Հերթական պարտադրված պառակտումն արդեն փաստ է։ Սև ու սպիտակից սկիզբ առածը հասավ թավշայի էվոլյուցիոն հանգրվանին։
Կա հասարակություն, որը Մայր Աթոռի դռան մոտ նույնիսկ խոր շնչել չի համարձակվում՝ գիտակցելով, թե որտեղ է գտնվում, և կա հասարակություն, որը քացի է տալի այդ դռանը։
Դիտմամբ եմ երկրորդ դեպքում օգտագործում «հասարակություն» ձևակերպումը, թեև դրանք հատահաշվարկով են։ Ասում եմ «հասարակություն», որովհետև նրանց թիկունքում պարտադրված կեղծ պատարագ գնացողներն են, դրանք լայքողները, լռողները, ըստ միջավայրի խոսողները, հարկ եղած դեպքում՝ լրիվ այլ բան անողները, « դե մենք ինչ կարանք անենք» ասողները։
Մեծ հաշվով, արդեն տեսակների պայքար է, ու Մայր Աթոռի պաշտպանները (Մեծ հասարակությունը) պիտի գիտակցեն, որ իրենց դիմաց հաճախ թրաֆիքինգի զոհեր են։ Մենք պիտի նրանց պաշտպանությունը նույնպես դիտարկենք մեր կարևոր անելիքի շրջանակներում։ Հանրային համերաշխությունը, որն այսօր փշրված է, պետք է վերականգնել ոչ միայն «մեր կողմի», այլև՝ հենց նրանց իրավունքների պաշտպանության համար։
Պատահական չէ, որ Նիկոլի՝ երկրից բացակայելու կիրակին նրանցից ոչ մեկը կեղծ պատարագի չգնաց, տիրադավություն չարեց։ Փաստորեն կա նաև «տիրադավության հանգստյան օր» հասկացություն։ Իմ տպավորությամբ՝ այս մթնոլորտը սկսում է համատարած բոլորին հոգնեցնել։ Մարդիկ համատարած ուզում են հանգիստ կյանք, որ իրենց չպարտադրեն անել իրենց խղճի դեմ քայլեր։ Մնում է՝ քաղաքական ուժերն այս ամենակարևոր պահը ֆիքսեն ու հանրությանը ուղղված ճիշտ բանաձևերով ապահովեն այս փուլի ավարտը»։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...