Ամփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքները
Հայտնի են Junius ֆինանսական գրագիտության երկրորդ՝ նոյեմբեր ամսվա մրցույթի արդյունքները։ 3-8-րդ դասարանների 9 աշակերտ, որոնք ըստ արդյունքների զբաղեցրել են իրենց տարիքային խմբերում 1-3-րդ հորիզոնականները, Իդրամին հյուր էին եկել պատմելու իրենց տպավորությունների, Junius-ի միջոցով սովորած ֆինանսական գիտելիքների մասին, և իհարկե, ստանալու իրենց մրցանակները։
Արդեն պատմել ենք, որ Idram Junior հավելվածում Junius խաղը հայտնվել է դեռ անցած տարի։ 2025-2026 ուսումնական տարում խաղը վերածվել է մրցաշարի, որի ընթացքում յուրաքանչյուր մրցույթի հաղթողները կարող են ստանալ արժեքավոր նվերներ Idram Junior-ից։ Ի դեպ, մրցաշարը շարունակվելու է ողջ ուսումնական տարվա ընթացքում և նպատակ ունի խաղի միջոցով դպրոցականների շրջանում խրախուսել ֆինանսական գրագիտությունը։
«Շատ ոգևորիչ է տեսնել, թե որքան ակտիվ են երեխաները խաղում, սովորում և մասնակցում մրցույթին։ Ավելին՝ նախորդ փուլերում հաղթած երեխաներից շատերը կրկին ունեցել են բարձր արդյունքներ, ինչը խոսում է Junius-ի արդյունավետության և երեխաների իրական հետաքրքրվածության մասին։ Միևնույն ժամանակ, մեզ համար կարևոր է, որ հնարավորինս շատ երեխաներ ունենան հաղթելու և մրցանակ ստանալու հնարավորություն։ Այդ պատճառով որոշում ենք կայացրել փոքրիկ կարգավորում մտցնել մեր խաղի կանոնների մեջ, ըստ որի՝ մեկ անգամ հաղթող ճանաչված աշակերտը հաջորդող երեք ամիսների ընթացքում առաջին երեք հորիզոնականում հայտնվելու դեպքում կստանան ոչ թե գլխավոր մրացանակաները, այլ խրախուսական նվերներ, իսկ եռյակը կհամալրվի հաջորդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցներով։», - նշեց Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։
Հիշեցնում ենք, որ Junius մրցույթներին կարող են մասնակցել Հայաստանի՝ 3-8-րդ դասարանի բոլոր աշակերտները։ Մրցույթում հաղթելու համար պետք է անցնել խաղի 50 մրցափուլերը հնարավորինս արագ և կուտակել առավելագույն միավորներ։ Ի դեպ, մրցանակները տրամադրվում են միայն այն հաղթող մասնակիցներին, որոնք ծնողի կողմից նույնականացված են որպես Idram Junior օգտատերեր, ինչպես նաև պատասխանել են հենց իրենց տարիքին համապատասխան հարցաշարի հարցերին։ Ճիշտ տարիքային խումբը պետք է ընտրել կարգավորումներ բաժնից։
Նշենք, որ Junius ֆինանսական գրագիտության երրորդ՝ դեկտեմբեր ամսվա մրցույթն արդեն ընթացքի մեջ է և ավարտվելու է հունվարի 15-ին։
Idram Junior hավելվածը նախատեսված է 8-16 տարեկան օգտատերերի համար, որի միջոցով երեխաները հնարավորություն են ստանում անկանխիկ գումար ունենալ, անհպում վճարումներ կատարել, խնայել և ֆինանսական գրագիտություն սովորել, իսկ ծնողները՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները ժամանակակից և անվտանգ գործիքի միջոցով։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...