«Մեր ձևով» շարժման վարչապետի թեկնածուն հայտնի կլինի տարեսկզբին. Կարապետյան
«Մեր ձևով» շարժման վարչապետի թեկնածուն հայտնի կլինի 2026 թ. հունվարին։ Այս մասին հաշվետու ժողովից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Թե ով կլինի «Մեր ձևով» շարժման վարչապետի թեկնածուն, դա հայտնի կդառնա, երբ շարժումը դառնա քաղաքական ուժ։ Մեր առաջնորդը կլինի ընդունելի հանրության համար, իսկ անունը կհրապարակենք քաղաքական ուժի ստեղծման հայտարարության օրը, իսկ դա կլինի 2026 թ. տարեսկզբի համագումարի ժամանակ»,– հայտարարել է Կարապետյանը։
Նա նաև ընդգծել է, որ միանշանակ մասնակցելու են ընտրություններին։
«Արդյոք նորաստեղծ քաղաքական ուժը կհամագործակցի՞ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ» հարցին` Նարեկ Կարապետյանը պատասխանել է.
«ՀՀ նախագահները` 4 առաջնորդները, եթե շարունակեն ու հաջորդ կառավարողը լինի նրանցից մեկը, երկրում միասնության հարցը հարցականի տակ կլինի, քանի որ հասարակության մի խավ չի ընդունում մեկին, մյուսը` էն մյուսին։ Մենք չենք կարող հասարակական համերաշխության հասնենք, եթե մեր երկիրը ղեկավարած 4 ղեկավարներից որևիցե մեկի պաշտոնը ստանձնի»,– հայտարարեց Կարապետյանը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...