Մենք կշրջենք պարտությունների անիվը․ Նարեկ Կարապետյան
Գոյության 6 ամիսների ընթացքում «Մեր ձևով» շարժմանը միացել է 15 հազար կամավոր։ Այդ մասին «Մեր ձևով» շարժման հաշվետու ժողովի ժամանակ հայտարարեց շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Սա Հայաստանում ամենաարագ աճող շարժումն է։ Մենք կարող ենք վստահ լինել, որ այս տեմպով մենք մեր հասարակությունում կշրջենք պարտությունների անիվը»,– ընդգծեց նա։
Կարապետյանն իր ելույթում անդրադարձավ աղքատության խնդրին` նշելով, որ համաձայն չէ այն մտքի հետ, թե Հայաստանն աղքատությունը ժառանգել է ԽՍՀՄ-ից, քանի որ նույն վիճակում գտնվող Վրաստանում 7 տարվա ընթացքում աղքատությունը կրկնակի կրճատվել է։
«Այդ նույն տարիներին Հայաստանում աղքատությունը կրճատվել է 2 տոկոսից պակաս՝ արտաքին պարտքի բազմապատիկ աճի պայմաններում։ ՀՀ իշխանությունները տնտեսությունից ոչինչ չեն հասկանում և չեն կարող լուծել առկա մարտահրավերները։ Դրա համար ուժեղ ղեկավար է անհրաժեշտ. ուժեղ ղեկավարի դեպքում խաղաղության երաշխավորը ղեկավարն է, թույլ ղեկավարը բերում է պատերազմներ։ 7 տարում 3 պատերազմ ենք տեսել։ Մեր ղեկավարը դրսում խելոք է, նրա հիմնական կրեդոն «ասեք` անենք» է, իսկ ներսում ձևացնում է թե ուժեղ է և բանտարկում է իր ընդդիմախոսներին։ Նոր Հայաստանում նոր առաջնորդների ժամանակն է»,– վստահեցրեց նա։
Ըստ նրա` նոր առաջնորդի հանդեպ հասարակության մեջ չպետք է բացասական վերաբերմունք լինի, քանի որ դա է միակ ճիշտ ճանապարհը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...