Փաշինյանի «մեծագույն պարտավորությունը» խաղաղությունն է՝ այն էլ չհաստատված ու չամրագրված. քաղաքագետ
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․
«Նիկոլ Փաշինյանը Սանկտ-Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասում է, թե «կառավարության ստանձնած մեծագույն պարտավորությունը մենք կատարել ենք»: Խոսքը 2021 թվականի կառավարության ծրագրով ստանձնած պարտավորությունների մասին է:
Եվ ո՞րն է Փաշինյանի նշած «մեծագույն պարտավորությունը»: Խաղաղության դարաշարջանի բացումը:
Այդպիսով, նա կառավարության ծրագրից հանում է ըստ էության մնացյալ ամեն ինչ, թողելով միայն «խաղաղության դարաշրջանի բացումը»: Հանում է Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա, հանում է Մինսկի խմբի համանախագահության հետ աշխատանք, հանում է «Անջատում հանուն փրկության», հանում է Արցախի ժողովրդի անվտանգության համար պատասխանատվության ստանձնումը: Այդ ամենը հանում է, տակը թողնելով «խաղաղությունը», այն էլ բացարձակապես չհաստատված ու ոչնչով չամրագրված՝ քարոզչական հայտարարություններից զատ:
Դա մոտավորապես նույնն է, որ խոստանաս կառուցել ճանապարհ, բայց միաժամանակ պարտավորվես դա չանել անտառի, ծառերի հաշվին, բայց հետո ծառերը հատելով ճանապարհը կառուցես ու հայտարարես, թե գլխավոր, մեծագույն խոստումը կատարել ես՝ կառուցել ես ճանապարհը:
Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանը «մեծագույն խոստումը կամ պարտավորությունը» կատարել է հատելով «անտառը»՝ այսինքն Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս եւ այդպիսով փաստացի տալով Ադրբեջանին շրջափակում եւ էթնիկ զտում իրականացնելու հնարավորություն, հետո քայլ առ քայլ միակողմանի զիջումների է գնացել Հայաստանի հարցում, եւ այդ «անտառահատման» հետեւանքով է «բացվել խաղաղության դարաշրջանը», այն էլ միայն Նիկոլ Փաշինյանի համար, որովհետեւ Ադրբեջանը շարունակում է դնել «ծառահատման» պահանջներ, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ՝ հարմարվել այդ պահանջներին»:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...