Ադրբեջանական բանտերում օրեցօր վատանում է հայ գերիների վիճակը
Երեկ հայտնի դարձավ, որ Բաքվի բանտում պահվող հայ գերիներից 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ կտրուկ վատացել է նրա ինքնազգացողությունը, շնչահեղձություն և սրտի ցավեր է ունեցել։ Նրան առաջին օգնությունը ցուցաբերել են բանտի բժիշկները, սակայն վերակենդանացման գործողությունները որևէ դրական դինամիկայի չեն հանգեցրել։
Վագիֆ Խաչատրյանը գիշերը տեղափոխվել է պետական բժշկական հաստատություն։ Ըստ բժիշկների՝ նրա վիճակը «ծանր» է, բայց դրական փոփոխություն կա, դեղորայքային բուժում են սկսել։ Վագիֆ Խաչատրյանին 2023 թվականի հուլիսի վերջին Հաքարիի կամուրջից ձերբակալել էին և իջեցրել Կարմիր խաչի մեքենայից։ Վերջինս Երևան էր շտապում հրատապ վիրահատության։ Երկու տարի անց արդեն 70-ամյա Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը ծանր է։ Օրերս հայտնի դարձավ նաև, որ ծանր վիճակում է մեկ այլ գերի՝ Վիգեն Էուլջեքջյանը։
Ադրբեջանը շարունակում է կտտանքների և խոշտանգումների ենթարկել հայ գերիներին, և որքան էլ վերջիններս արժանապատիվ կեցվածք դրսևորեն, դատարանների դահլիճներում ցույց տան ադրբեջանական մեղադրանքների սնանկությունը, պայքարեն մինչև վերջ իրենց իրավունքների համար, ուղերձներ հղեն, որտեղ ցույց տան իրենց ոգու տոկունությունը, խնդիրն այն է, որ հայ գերիները արդեն տարիներ շարունակ կտտանքների ու խոշտանգումների են ենթարկվում։ Առնվազն, եթե ոչ ծեծի, ապա հոգեբանական բռնության են ենթարկվում։ Բավարար բժշկական օգնություն չի ցուցաբերվում, խնդիրներ կան՝ կապված բուժման հետ։ Իսկ Կարմիր խաչը վաղուց այլևս Ադրբեջանում չի գործում, և նույնիսկ հայ գերիներին ծանրոցներ ուղարկել հնարավոր չի լինում։
Այս պայմաններում Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գրեթե դադարեցրել են խոսել գերիների մասին և ստիպված 1–2 հերթապահ հայտարարություն են անում, երբ նրանց նեղն են գցում և պարտադրում որևէ կերպ տեղեկություն հաղորդել, թե ի՞նչ է արվում գերիների վերադարձի ուղղությամբ։ Եվ քանի դեռ Հայաստանի իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է, հայ գերիները շարունակելու են խոշտանգումների ենթարկվել ադրբեջանական բանտերում։
Լուիզա Սարդարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...