ՔՊ-ն նախընտրական խոստումը չի կատարել. Փաշինյանը խաբել է. Մաս 237. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իր 2021–2026թթ. նախընտրական ծրագրում հստակ թվային պարտավորություններ է սահմանել կենսաթոշակների մասով։ Մասնավորապես «Նվազագույն կենսաթոշակի չափը 26 500 դրամից դարձնել առնվազն 37 000 դրամ, իսկ կենսաթոշակի միջին չափը 43 500 դրամից՝ առնվազն 61 000 դրամ»:
Այս հաշվարկը նշանակում է, որ միջին կենսաթոշակը պետք է աճեր տարեկան մոտ 6.3%, իսկ նվազագույն կենսաթոշակը՝ տարեկան շուրջ 7%՝ հինգ տարվա ընթացքում։
Հայաստանի Վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալներով՝
2025 թ. առաջին կիսամյակում միջին կենսաթոշակը կազմել է մոտ 49 032 դրամ, ինչը շուրջ 12 000 դրամով պակաս է ՔՊ ծրագրում խոստացված 61 000 դրամից (Armstat, 2025 թ. սոցիալական վիճակագրություն):
Այսպիսով՝ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝
միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով,
նվազագույն կենսաթոշակը չի հասել անգամ խոստացված նվազագույն շեմին։
Միևնույն ժամանակ, ԱԺ-ում 2025 թվականին մերժվել է ընդդիմության առաջարկը, որը նախատեսում էր օրենքով ամրագրել կենսաթոշակների կապը պարենային և սպառողական զամբյուղների արժեքին, ինչն ընդդիմությունը հիմնավորում էր հենց ՔՊ ծրագրով ստանձնած պարտավորություններով։
Այսպիսով, ՔՊ-ն իր նախընտրական ծրագրում կենսաթոշակների մասով ներկայացրել է կոնկրետ թվային խոստումներ, սակայն պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2025 թվականի դրությամբ այդ խոստումները ամբողջությամբ չեն իրականացվել։
Թեև իշխանությունները մատնանշում են տնտեսական սահմանափակումները և այլ սոցիալական մեխանիզմներ (անկանխիկ վերադարձ, հավելավճարներ), խոստացված հիմնական ցուցանիշները չեն դարձել իրականություն, ինչը կենսաթոշակային քաղաքականությունը շարունակում է թողնել քաղաքական և հասարակական քննադատության կենտրոնում»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան