Արգելել են մոտենալ ՔՊ–ականների տներին. «Արգելք կա, որ պատգամավորներին չծեծեմ». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար, ՔՊ նախկին անդամ Ռազմիկ Մկրտչյանի գործը դատարանում է։ Նա մեղադրվում է մի խումբ այլ անձանց հետ իր կուսակցին՝ Տիգրան Մակարյանին, ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեկան տառապանք պատճառելու համար։
Նախկին թաղապետը, մեզ հետ զրույցում անդրադառնալով իր նկատմամբ առաջադրված մեղադրանքին, ասաց. «Չեմ կարծում` լինեմ միակը, որ միայն չափալախելու համար նստեմ, անգամ թեթեւ մարմնական վնասվածք չունի։ Եթե մարդուն ծեծեի, ձեռը ջարդեի, ծանր մարմնական լիներ, էլի չէի նստելու»։
Այսինքն՝ միայն «չափալախելու» համար 2 ամիս բանտային կալա՞նք եք կրել։ «2 ամիս կալանքը, ըստ մեկնաբանման, բացառապես նրա համար էր, որ պատգամավորներին (ՔՊ-ական պատգամավորների մասին է խոսքը՝ խմբ․) կամ նույն անձին նորից չծեծեմ կամ որեւէ գործողություն չանեմ։ Իմ վրա արգելք կա, որ ես պատգամավորների չծեծեմ, հանկարծ չգնամ՝ հաշվեհարդար տեսնեմ կամ այլ գործողություն չանեմ»։
Կոնկրետ ո՞ր պատգամավորների մասին է խոսքը: Ասաց, որ չգիտի՝ դատարանի որոշման մեջ անունները նշվում են, թե ոչ, սակայն գիտի, թե ում մասին է խոսքը․ «Կարծում եմ՝ կարիք չկա, որ ասեմ։ Իմ սահմանափակումն իրենց տան մոտ, իրենց մոտ չգտնվելն է: Դատարանում բանավոր կերպով դա է խոսակցությունը եղել։ Անկեղծ ասած, որոշմանը չեմ ծանոթացել՝ այնքան անհետաքրքիր է»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան