Հայտնաբերվել է ապօրինի որսած ավելի քան 1 տոննա ձուկ․ ՆԳՆ
Սևանա լիճը կենդանի համակարգ է, և ցանկացած սխալ միջամտություն կարող է թողնել խորքային և երկարաժամկետ հետևանքներ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Պետության դիրքորոշումն այստեղ հստակ է ու աներկբա. ջրային ռեսուրսների և կենդանական աշխարհի պահպանությունը ռազմավարական առաջնահերթություն է, իսկ դրանց պաշտպանությանն ուղղված քայլերը՝ խիստ, իրավաչափ և հետևողական։
Այս իրողության գիտակցմամբ՝ ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում է ձկնագողության դեմ պայքարը։
Թեև Սևանա լճում սիգի արդյունագործական որսի արգելքից առաջ իրականացվել են իրազեկման միջոցառումներ, այդուհանդերձ պարեկային ծառայողները շարունակում են ձկնագողության դեպքեր բացահայտել՝ նշում է Ջրային պարեկների վաշտի 1-ին դասակի հրամանատար Ռոման Գրիգորյանը:
Ոստիկանության գործողությունները միտված են ոչ միայն խախտումների բացահայտմանը, այլ նաև կանխարգելմանը՝ հստակ ուղերձով, որ էկոհամակարգի խաթարման հաշվին որևէ շահ արդարացված չէ։
Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում միայն ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը հայտնաբերել և առգրավվել է ապօրինի որսած՝ 1000 կիլոգրամից ավելի 2613 ձուկ։
Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, համագործակցելով Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկների հետ, հայտնաբերել և առգրավել են նաև 13 նավակ, 63 ցանց, նավակի շարժիչներ և թիեր։
Հիշեցնենք, որ ձվադրման շրջանում Սևանա լճում ապօրինի ձկնորսությամբ զբաղվելը նախատեսում է վարչական ու քրեական պատասխանատվություն:
Ձկնագողության դեմ պայքարը պահանջում է պետության, հասարակության և յուրաքանչյուր քաղաքացու համատեղ ջանքն ու հանձնառությունը՝ պահպանել բնությունն ու կենսաբազմազանությունն այսօր՝ ապագայի համար։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...