Պահանջում են թեմի առաջնորդներին փոխել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Արցախցիներն աննահանջ պնդում են իրենց հոգեւոր թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսին հոգեւոր առաջնորդությունից զրկելու հարցում: Քաղաքական-հասարակական գործիչները սերտ շփումների մեջ են Արցախի թեմական խորհրդի հետ, որն արցախցիների պահանջը փոխանցել է Վեհափառին, եւ սպասում են արագ լուծման։
Հիշեցնենք, որ արցախցիներն առաջարկում են Արցախի թեմի առաջնորդ նշանակել Սրբազան շարժման առաջնորդ՝ կալանավորված Բագրատ սրբազանին, ավելին` անգամ խոսել, ստացել են նրա համաձայնությունը։
Բանն այն է, որ Արցախի հոգեւոր թեմում Վրթանես եպիսկոպոսից բացի այլ եպիսկոպոս չկա, իսկ թեմի առաջնորդ նշանակելու համար այդ կոչումը պարտադիր է: Արցախցիները դեմ չեն, որ իրենց թեմի առաջնորդը հայաստանցի եպիսկոպոս լինի, այլ ոչ թե ծնունդով արցախցի։ Երեկ նման մի հայտարարություն էլ բալթյան երկրների հայ համայնքի ներկայացուցիչներն էին տարածել՝ պահանջելով Վեհափառից պաշտոնանկ անել բալթյան թեմի առաջնորդ Վազգեն Միրզախանյանին»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան