Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Բնակապահովման ծրագիրը մի քանի խնդիր ունի․ Նարեկ Կարապետյանը արձագանքել է արցախցու խնդրանքին

«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն արձագանքել է բռնի տեղահանված արցախցի Լիլիթ Ավանեսյանի խնդրանքին։

Արցախցի կինը բաց նամակ էր գրել․ «Պարոն Կարապետյան,

Ես՝ Լիլիթ Ավանեսյանն եմ, ք. Ստեփանակերտից։ Վերջին հայտնի իրադարձություններից հետո բռնի տեղահանվել եմ Արցախից և ներկայումս ապրում եմ միայնակ, ծնողներս մահացած են։

Պարոն Կարապետյան, այսօր արցախցիների մի մասը այլևս որևէ հույս չունի գործող իշխանություններից, քանի որ մինչ այս պահը որևէ էական փոփոխություն կամ աջակցություն չենք տեսել։

Մոտ երկու օր առաջ տեղի ունեցած հանդիպման ընթացքում, որտեղ ներկա էին նաև իշխանության կողմից ներկայացված անձինք, փոքր կազմ ունեցող ընտանիքների համար նախատեսվող ծրագրերի վերաբերյալ հարցին ստացանք «ոչինչ» պատասխանը։

Իսկ այն հարցին, թե ե՞րբ հնարավոր կլինի որևէ փոփոխություն, պատասխանեցին՝ «դեռ հայտնի չէ, հնարավոր է՝ 2027 թվականին»։

Պարոն Կարապետյան, հարյուրավոր ընտանիքներ այսօր գտնվում են նույն անճար վիճակում, ինչ ես։ Մենք զրկված ենք թե՛ վարձակալության աջակցության ծրագրերից, թե՛ բնակարան ձեռք բերելու իրական հնարավորությունից և առհասարակ՝ որևէ կայուն ապագայի հույսից, օր օրի դժվար է ապրելը Մայր Հայաստանում։

Խնդրում եմ, եթե հնարավոր է, այս խնդրի մասին տեղեկացնել նաև պարոն Սամվել Կարապետյանին։

Գուցե Ձեր միջամտությամբ հնարավոր լինի շարժման բերել այս սառեցված գործընթացը և գոնե մասամբ լուծում տալ մեր առջև կանգնած կենսական խնդիրներին։

Ձեզ եմ դիմում, քանի որ այլևս չգիտեմ՝ ում կարելի է դիմել։ Մենք ամեն հարցում անտեսված ենք մնացել, սակայն, այնուամենայնիվ, հույսով եմ գրում, որ Ձեր աջակցությամբ հնարավոր կլինի տեղից շարժել սայլը և որոշակի արդար լուծում գտնել», – նշել էր Լիլիթ Ավանեսյանը։

Նարեկ Կարապետյանն էլ պատասխանել է․

«Բարև Ձեզ, Լիլի՛թ ջան։ Շնորհակալ եմ խնդրի մասին տեղյակ պահելու համար:

Արցախցիների բնակարանային ապահովման այսօրվա ծրագիրը մի քանի խնդիր ունի և դրանց մեր պատկերացրած լուծումը մեկն է։

Պետությունը պետք է ապահովի արցախցիների նշանակալի մասի տնավորումը մեկ կոնկրետ բնակության վայրում, որտեղ կվերականգնվի համայնքը, կպահպանվի բարբառը և մշակույթը, ինչպես նաև կազմակերպվածությունը հետագայի համար:

Ցանկալի է այդ բնակության, Նոր համայնքը լինի Երևանից ոչ շատ հեռու, որպեսզի աշխատանքի ապահովման խնդիրը սուր դրված չլինի»։