Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի եւ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է։
Երկու ամիս առաջ՝ հոկտեմբերի սկզբներին, Բաբայանը հայտարարել էր, որ քաղաքական համագործակցություն է սկսում Արթուր Վանեցյանի հետ, որը կարող է լինել ՀՀ վարչապետի թեկնածու` 26 թվականի ընտրությունների ժամանակ: Ասել էր նաեւ, որ Էջմիածնի ՏԻՄ ընտրություններում աջակցելու են «Հայրենիք» կուսակցության թեկնածուին` Խաչիկ Մանուկյանին: «Հայրենիքը» դրանից հետո հայտարարեց, որ խոսք է գնում միայն Վաղարշապատի ընտրությունների շրջանակներում համագործակցության մասին:
Մեզ պատմեցին, որ Էջմիածնի ընտրություններից հետո համագործակցությունը դադարեցվել է, քանի որ Արթուր Վանեցյանի թիմում հասկացել են, որ Սամվել Բաբայանը, մեղմ ասած, չափազանցրել է իր հնարավորությունները, թե Վաղարշապատի գյուղական համայնքներում մեծ ռեսուրսներ ունի եւ կարող է եղանակ փոխել ընտրություններում` ձայներ բերել «Հայրենիքին»: Իսկ երբ «Հայրենիք» կուսակցության թեկնածուն` որդեկորույս բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը ստացավ ընդամենը 1193 ձայն` 3.8 %, հասկացան, որ կամանդույուշչին ձայներ չունի»։
Մանրամասները՝ այստեղ:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան