Ինչո՞ւ «զադնի դրեց» Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ Նիկոլ Փաշինյանն այսպիսի գրառում է արել. «Ժամանակ չունեմ, հետևաբար՝ պետք է գործեմ անշտապ»: Շատերի կարծիքով, դա ակնարկ-արդարացում է, որը վերաբերում է Եկեղեցու դեմ հարձակման պլաններին: Բանն այն է, որ տեղեկություն էր տարածվել, որ նա ցանկանում է Մայր Աթոռի վրա գրոհ ձեռնարկել դեկտեմբերի 28-ին, սակայն հետո պարզվեց, որ այդ որոշումը փոխվել է, և հերթական կեղծ «պատարագին» կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Իսկ իրականությունն այն է, որ, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը վախեցել է ձախողումից: 10 տիրադավների տապալված «ակցիայից» հետո, երբ վարչական ռեսուրսի կիրառմամբ հազիվ հնարավոր եղավ 250-300 մարդ հավաքել, այն դեպքում, երբ Եկեղեցուն և Վեհափառին աջակցելու էր եկել մոտ տասը հազար մարդ, Նիկոլ Փաշինյանի անհանգստությունները խորացել են: Ավելին, կան տեղեկություններ, որ ուժայինները ևս նրան զգուշացրել են, որ կարող են լուրջ խնդիրներ լինել: Գումարած՝ փաստացի դժգոհություններ ու անհանգստություններ են հնչում ոչ միայն երկրի ներսում, այլև «դրսում», այդ թվում՝ ԱՄՆ-ից: Մեր տեղեկություններով, նաև ՌԴ նախագահն է ակնարկել այս թեմայով:
Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ Գառնիում պատարագը մատուցելու է ՀԱԵ Կոտայքի թեմի այս պահի առաջնորդ Առաքել Քարամյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան