Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք Չալաբյան
Մամուլի տեսություն

Անցնող տարվա արտաքին քաղաքական թոհուբոհի... «ծանր» գոլորշին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականը միջազգային հարաբերությունների շրջանակում առանձնանում է իր դինամիկությամբ, փոփոխականությամբ և որոշիչ իրադարձություններով, որոնք ձևավորում են աշխարհաքաղաքական նոր դասավորություն՝ փոխելով ուժերի բալանսը և ազդեցության կենտրոնները։ Այս ամենի ֆոնին էլ արտացոլվում են Հայաստանի արտաքին քաղաքական հնարավորություններն ու մարտահրավերները, ինչպես նաև գործող իշխանությունների կողմից այդ հնարավորություններից չօգտվելու, շարունակական ձախողումների ու մարտահրավերներին դիմակայելու անկարողության կամ չցանկանալու դրսևորումները։

Տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ միջազգային համակարգը շարունակում է անցում կատարել բազմաբևեռ կառուցակարգի ձևավորմանը, որի շրջանակներում էլ Միացյալ Նահանգների և Չինաստանի մրցակցությունը խորանում է ոչ միայն տնտեսության և տեխնոլոգիաների, այլև տարածաշրջանային անվտանգության, մատակարարման շղթաների, էներգետիկ անվտանգության ոլորտներում։ ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում առաջացած լարվածությունը պայմանավորված է նաև գլոբալ աշխարհակարգի վերակառուցման գործընթացի հետ, երբ երկու գերտերություններն էլ ձգտում են խաղի կանոնները սահմանել իրենց պատկերացմամբ։ Չինաստանը շարունակում է զարգացնել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը՝ տնտեսական և քաղաքական ազդեցությունը խորացնելով Ասիայում, Աֆրիկայում, Եվրոպայում, մինչդեռ ԱՄՆ-ը փորձում է ձևավորել նոր դաշինքներ, ամրապնդել իր դիրքերը ՀնդկաԽաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, խթանել տեխնոլոգիական, տնտեսական և ռազմական համագործակցությունն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Ճապոնիան և Հարավային Կորեան։ Իսկ այս մրցակցության ֆոնին մյուս աշխարհաքաղաքական բևեռները՝ մասնավորապես Եվրամիությունը, Հնդկաստանը, ՌԴ-ն, Մերձավոր Արևելքի ու Ասիայի խոշոր խաղացողները, փորձում են ամրապնդել իրենց դիրքերը միջազգային արենայում՝ հաճախ ձգտելով հանդես գալ որպես միջնորդներ կամ կայունացնող ուժեր։

2025 թվականի ընթացքում ՌԴ-Արևմուտք հարաբերություններում առկա լարվածությունը շարունակվեց՝ կապված Ուկրաինայում ընթացող պատերազմի հետ։ Արևմուտքից հեռանալով՝ Ռուսաստանը շարունակում է խորացնել իր համագործակցությունը Չինաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի հետ, և ձգտում է Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում ազդեցության նոր գոտիներ գտնել, սակայն միաժամանակ բախվում է ներքին տնտեսական ճնշումների, մոբիլիզացիոն ռեսուրսների սահմանափակման և միջազգային մեկուսացման հետևանքներին։ Մինչ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախընտրում է կենտրոնանալ ԱՄՆ-ի ներքին խնդիրների ու տնտեսական գերազանցության վրա, ԵՄ-ն փորձում է ուժեղացնել միասնականությունը, խորացնել էներգետիկ անկախությունը ՌԴ-ից, զարգացնել իր անդամների միջև պաշտպանական համագործակցությունը և ամրապնդել արտաքին սահմանները՝ միաժամանակ դիվերսիֆիկացնելով տնտեսական կապերն ու ապահովելով տեխնոլոգիական ինքնուրույնությունը։

Միջին Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն՝ Իսրայելա-Պաղեստինյան հակամարտությունը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ լարվածությունը, Սիրիայի և Իրաքի ապակայունությունը, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունները շարունակում են պահպանել տարածաշրջանի ռազմաքաղաքական խոցելիությունը։ Միջին Ասիայում Չինաստանը և ՌԴ-ն մրցակցում են ազդեցության համար, սակայն նաև համագործակցում են՝ ապահովելով տարածքային կայունություն և տնտեսական կապերի զարգացում։ Աֆրիկայում շարունակվում է ֆրագմենտացիան՝ ռազմական հեղաշրջումներ, քաղաքացիական պատերազմներ, արտաքին ազդեցության աճ, ռեսուրսների վերահսկողության համար պայքար։ Լատինական Ամերիկայում ԱՄՆ-ը ձգտում է ուժեղացնել իր ազդեցությունը՝ հաշվի առնելով, որ այս տարածաշրջանում ակտիվացել է Չինաստանը։

Նման աշխարհաքաղաքական միտումների, ուժերի նոր բալանսի և տարածաշրջանային մրցակցության պայմաններում Հայաստանի համար ստեղծված արտաքին քաղաքական դաշտն աչքի է ընկնում մի քանի առանցքային մարտահրավերների և հնարավորությունների համադրությամբ։ Անցնող տարվա ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առանցքը ներկայացնում էին անվտանգային միջավայրի ձևավորումը, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանմանն ուղղված քայլերը, ինչպես նաև նոր գործընկերներ ներգրավելու ու միաժամանակ ավանդական գործընկերների հետ հարաբերությունները վերաիմաստավորելու գործընթացը։

2025 թվականի իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասով, ինչպես խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացում, սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերում, այնպես էլ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման շուրջ, Հայաստանը բախվում է ճնշումների և մանևրելու սահմանափակ հնարավորությունների։ Իսկ Ադրբեջանը, օգտվելով էներգետիկ ռեսուրսների և ռազմաքաղաքական դիրքերի առավելությունից, շարունակում է ուժի կիրառման սպառնալիքները՝ փորձելով առավելագույնս թելադրել իր պայմանները։ Պատահական չէ, որ ժամանակ առ ժամանակ Բաքվից ամենաբարձր մակարդակով հոխորտանքներ են հնչում Հայաստանի հասցեին։

Միևնույն ժամանակ, Հայաստանը փորձում է միջազգային գործընկերների աջակցությամբ՝ մասնավորապես ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի միջոցով, միջազգային կառույցներում և հարթակներում բարձրացնել իր օրակարգային հարցերը, ապահովել միջազգային վերահսկողություն և աջակցություն խաղաղ գործընթացին։

ՌԴ-ի հետ հարաբերություններում 2025 թվականը Հայաստանի համար առանձնացավ որոշակի բարդություններով։ Ռուսաստանի դերը տարածաշրջանում էականորեն փոփոխվել է։ Ուկրաինայի պատերազմի հետևանքով որոշակիորեն թուլացել է ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում։ Այս ֆոնին Հայաստանը ձգտում է մի կողմից՝ չխզել համագործակցությունը ռուսական կողմի հետ՝ հաշվի առնելով տնտեսական մեծ կախվածությունն այդ երկրից, չնայած որ ՀՀ իշխանությունները հակառուսական ճամբար նետվելու մեծ ցանկություն ունեն, մյուս կողմից էլ, իրենց մեկնաբանմամբ, «դիվերսիֆիկացնել» արտաքին քաղաքական գործընկերների շրջանակը, ակտիվացնել կապերը արևմտյան երկրների, ԵՄ-ի, ինչպես նաև տարածաշրջանային այլ խաղացողների հետ։ Սակայն օրվա իշխանությունների քայլերն ավելի շատ նման են Արևմուտքի գիրկն ընկնելու ձգտումների, առավել ևս՝ ԵՄ-ից հակաժողովրդավարական օգնություն խնդրելու ֆոնին առաջիկա ընտրություններից առաջ:

Հաջորդը վերաբերում է անմիջական հարևաններին: Արցախյան պատերազմից հետո Հարավային Կովկասում շարունակում է աճել Թուրքիայի ազդեցությունը, ինչը դրսևորվեց նաև 2025 թվականին։ Իսկ երբ բացվի հայ-թուրքական սահմանը, որի հետ կապված թուրքական կողմից արդեն ակնարկներ են արվում՝ հաջորդ տարի սպասվող սիմվոլիկ քայլերի մասին, ապա կուժեղանա նաև թուրքական տնտեսական ներգործությունը։

Իսկ ինչ վերաբերում է Իրանին, ապա, չնայած Իսրայելի հետ բախումներից հետո Թեհրանի դիրքերի որոշ թուլացում է նկատվում, սակայն իրանական կողմն անհանգստության նշաններ է ցույց տալիս Հարավային Կովկասում Արևմուտքի, ինչպես նաև Թուրքիայի ակտիվացման հետ կապված։ Թեհրանում մտահոգություն կա, որ հաղորդակցությունների բացման արդյունքում Հարավային Կովկասը կարող է դառնալ հարթակ Իրանին առավել մեկուսացնելու և իրանական շահերի դեմ գործողությունների իրականացման համար։ Իսկ Հայաստանի ու Իրանի կենսական շահերը համընկնում են՝ հատկապես պանթուրքական ծրագրերի առաջ մղումը կասեցնելու տեսանկյունից։

Տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում Հայաստանը փաստացի կանգնած է բարդ ընտրության առաջ՝ մի կողմից ձգտելով բացել կոմունիկացիաներ տնտեսական զարգացման և մեկուսացման հաղթահարման համար, մյուս կողմից մտավախություն ունենալով, որ այդ գործընթացը կարող է օգտագործվել Հայաստանի դեմ՝ անվտանգության և ինքնիշխանության տեսանկյունից։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում