Խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ վիրավորների թվում երեխաներ կան
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում Կոմիտասի պողոտա և Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Գոռ Դ․-ի վարած «Tesla» մակնիշի, Երևանի բնակիչ 39-ամյա Սարգիս Ա․-ի վարած «BMW» մակնիշի, Վայոց ձորի մարզի բնակիչ 31-ամյա Արամ Ս․-ի վարած «Hongqi» մակնիշի, Երևանի բնակիչ 31-ամյա Նարեկ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի, Երևանի բնակիչ 20-ամյա Ներսես Մ․-ի վարած «Kia» մակնիշի և Երևանի բնակիչ 52-ամյա Արտյոմ Ղ․-ի վարած շտապօգնության ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...