Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Պարցխալաձեն մեղադրվում է գործարարի սպանության մեջ
Վրաստանի ՆԳ նախարարությունը մեղադրանք է առաջադրել Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Ռոմանով-Պարցխալաձեի նկատմամբ մարտ ամսին Թբիլիսիի կենտրոնում գործարար Լևան Ջանգվելաձեի սպանությունը կազմակերպելու համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն:
Լևան Ջանգվելաձեին, որը քրեական հեղինակություն Մերաբ Ջանգվելաձեի եղբայրն է, սպանել են 2025 թ. մարտի 14-ին, Թբիլիսիի Իլիա Ճավճավաձե պողոտայում: Մարդասպանը կրակել է նրա վրա և փախել: Իրավապահներն ավելի ուշ ձերբակալել են Գելա Ուձիլաուրիին, ով մեղադրվել է պատվիրված սպանություն գործելու մեջ: Թբիլիսիի քաղաքային դատարանը հոկտեմբերին Ուձիլաուրիին դատապարտել է ցմահ ազատազրկման:
Ըստ ՆԳՆ տվյալների, հետաքննությունը պարզել է, որ Լևան Ջանգվելաձեի կանխամտածված սպանությունը ղեկավարել է Օթար Ռոմանով-Պարցխալաձեն՝ որպես հանցավոր խմբավորման անվիճելի պարագլուխ։
Ինչպես նշել են ՆԳՆ-ում, Ջանգվելաձեի սպանության գործով ավելի վաղ ձերբակալվել են նաև Գեորգի Միկաձեն, Մամուկա Բաղդավաձեն, Գեորգի Կաչկաչիշվիլին, Սանդրո Ցիվցիվաձեն։ Եվս երկու մարդու նիատմամբ հետախուզում է հայտարարվել։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան