Հայաստանի վարչապետի հակաեկեղեցական ճնշումները մտահոգիչ են բոլոր քրիստոնյաների համար
Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ներկայացրել է բրիտանական հեղինակավոր «The Times» օրաթերթում հրապարակված հոդվածի հայերեն թարգմանությունը, որի հեղինակը բրիտանացի քաղաքական գործիչ Դենի Քրյուգերն է։ Հոդվածում բարձրաձայնվում են Հայաստանի ներքաղաքական զարգացումների և հատկապես Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող քայլերի վերաբերյալ լուրջ մտահոգություններ, որոնք, հեղինակի համոզմամբ, դուրս են մեկ երկրի սահմաններից և վերաբերում են ամբողջ քրիստոնյա աշխարհին։
«Սովորաբար տարվա այս ժամանակահատվածը մեծ խնդության շրջան է աշխարհի բոլոր քրիստոնյաների համար, երբ մենք համախմբվում ենք մեր եկեղեցական համայնքների և հարազատների հետ: Այդուհանդերձ, մտածելով հավատակիցների մասին, ես հիշում եմ նրանց, ովքեր այժմ հարձակումների են ենթարկվում։ Հալածանքները Չինաստանում, սպանությունները Նիգերիայում և Արևմտյան Աֆրիկայում, քրիստոնեության համակարգված բնաջնջումը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում։
Կենսականորեն կարևոր է, որ քրիստոնեական ժառանգություն ունեցող ազգերը թիկունք չդարձնեն իրենց պատմությանը։ Ես խորապես մտահոգված եմ նրանով, թե ինչ է այսօր տեղի ունենում Հայաստանում՝ աշխարհի հնագույն քրիստոնյա երկրում։ Ավելի քան 1700 տարի առաջ Հայաստանը քրիստոնեությունը պաշտոնապես ընդունեց որպես պետական կրոն, և նրա հավատքն այդ օրվանից ի վեր անսասան է մնացել։ Այն դիմակայել է Սեֆյան Իրանի, Օսմանյան կայսրության ու Թուրքիայի, ապա նաև Խորհրդային Միության դաժան օկուպացիաներին։
Այսօր այն դարձյալ հարձակման է ենթարկվում, բայց այս անգամ՝ ներսից։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դաժան գրոհ է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, այն դեպքում, երբ հենց ինքն է պատասխանատու դրա պաշտպանության համար։ Եկեղեցին, որին սատարում է հայերի 90 տոկոսը, ընկալվում է որպես քաղաքական ընդդիմություն։ Փաշինյանը հետևում է ավտոկրատ առաջնորդների գործելաոճին. նշանակել մրցակիցներին որպես պետության թշնամիներ, ապա օգտագործել պետական լծակները նրանց ոչնչացնելու համար։
Մի քանի հայ եպիսկոպոսներ ձերբակալվել են շինծու մեղադրանքներով։ Փաշինյանը պահանջում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հեռացումը և օգտագործում է ձերբակալությունները հոգևոր դասի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի վերջիններս իրենց ծիսակարգերից հանեն Կաթողիկոսի հիշատակումը։
Սամվել Կարապետյանը՝ Եկեղեցու ամենաակնառու աջակիցը, նույնպես ձերբակալվել է պետական այս արշավի պայմաններում իր հնչեղ աջակցության համար։ Որպես պատիժ՝ կառավարությունը բռնազավթել է նրան պատկանող ազգային էլեկտրական ընկերության վերահսկողությունը, ինչպես որ վարվել է եկեղեցական բազմաթիվ ակտիվների հետ։
Հայաստանի թշնամիները տեսնում են այս պառակտումը։ Թուրքիան շարունակում է ժխտել հայերի պատմական Ցեղասպանությունը, իսկ Ադրբեջանը հերքում է իր պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղում իրականացված գործողությունների համար, որոնց հետևանքով 120,000 հայ քրիստոնյաներ փախչեցին՝ փրկելով իրենց կյանքը։
Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ նման պառակտում, քանի որ գտնվում է վտանգավոր վիճակում՝ շրջապատված թշնամական պետություններով, որոնցից յուրաքանչյուրն իր հավակնություններն ունի հայկական հողերի նկատմամբ։ Ես միայն կարող եմ աղոթել, որ Փաշինյանը որոշի փոխել իր միտքը և հաշտվի Հայ Եկեղեցու հետ։ Աշխարհի բոլոր քրիստոնյաները նույնպես պետք է լսելի դարձնեն իրենց ձայնը»։
Հոդվածի վերջում ընդգծվում է, որ տեղի ունեցողը Հայաստանի ներքին հարց լինելուց վաղուց վեր է անցել և վերածվել է համաքրիստոնեական մտահոգության։ Նշենք, որ Դենի Քրյուգերը Մեծ Բրիտանիայի «Reform» կուսակցության պատգամավոր է և իր հրապարակմամբ փաստում է, որ Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ զարգացումները արդեն իսկ միջազգային քաղաքական և արժեքային օրակարգի մաս են դարձել։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...