Դադարեցրե՛ք կեղտոտ խաղերը և պետական լծակների կիրառումը հոգևոր կառույցի դեմ․ հայտարարություն
Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ.
Այն, ինչ կատարվում է վերջին օրերին, այլևս պարզապես «միջամտություն» չէ. սա բացահայտ պատերազմի հայտարարություն է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ազգային ինքնության և պետականության հիմքերի դեմ։ 2026 թ. հունվարի 4–6-ին Նիկոլ Փաշինյանի և մի խումբ դավաճան հոգևորականների կողմից բեմադրված թատրոնը՝ այսպես կոչված «Համակարգող խորհրդի» ստեղծումը, ոչ այլ ինչ է, քան հակականոնական և հակասահմանադրական հեղաշրջման փորձ եկեղեցու ներսում։
Մենք հայտարարում ենք առանց երկիմաստության. սա պետական դավաճանությանը հավասարազոր քայլ է հոգևոր հարթության վրա։ Փորձ է արվում գլխատել Հայոց Եկեղեցին, զրոյացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ինստիտուտը և եկեղեցին վերածել կառավարությանը կից «գրասենյակի»։ Սա ոտնձգություն է դարավոր սրբությունների դեմ, որը հղի է ազգային պառակտման և եղբայրասպան բախումների անդառնալի վտանգով։
Դատապարտում ենք իշխանության ցինիզմը, անընդունելի և անբարոյական ենք համարում պետության ղեկավարի այն հայտարարությունները, որոնք քաղաքացիներին դրդում են պղծել եկեղեցական ծիսակարգը։ Սա հոգևոր ահաբեկչություն է սեփական ժողովրդի հավատքի նկատմամբ։ Պետություն-եկեղեցի սահմանները ջնջելու փորձերը տանում են դեպի բռնապետություն, որտեղ անգամ մարդու խիղճն ու հավատքը պետք է ենթարկվեն քաղաքական կոնյունկտուրային։
Առանձնակի զզվանքով ենք արձանագրում այն տիրադավ ու ուխտադրուժ հոգևորականների վարքագիծը, ովքեր, մոռանալով Աստծո առաջ տված իրենց երդումը, դարձել են քաղաքական պատվեր կատարող գործիքներ։ Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանի քայլը՝ միանալ այս խամաճիկային խորհրդին, գնահատում ենք որպես հուդայական դավաճանություն։ Ձեր հիմարության վարկածին հավատացողներ չկան, դուք շատ լավ հասկանում եք, որ ընդունելով հերձվածող «ճանապարհային քարտեզը»՝ դուք ոչ թե բարենորոգում եք, այլ հարվածում եք Մայր Եկեղեցու թիկունքին։ Պատմությունը և սերունդները չեն ներելու այս ուրացումը։
ՄԵՐ ՊԱՀԱՆՋԸ ՀՍՏԱԿ Է ԵՎ ՎԵՐՋՆԱԿԱՆ.
ա. Նիկոլ Փաշինյանին և նրա վարչախմբին՝ ՁԵՌՔԵՐԴ ՀԵՌՈ՛Ւ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒՑ։ Դադարեցրե՛ք կեղտոտ խաղերը և պետական լծակների կիրառումը հոգևոր կառույցի դեմ։ Ձեր ամեն մի քայլը, որն ուղղված է եկեղեցու պառակտմանը, արձանագրվում է որպես հանցագործություն պետականության դեմ։
բ. Սթափության կոչ հոգևորականներին. դու՛րս եկեք այդ «ինքնահռչակ» խմբակից, քանի դեռ ուշ չէ։ Մի՛ դարձեք հերձվածի պատճառ, մի՛ վաճառեք ձեր հոգին սատանային։ Հակառակ դեպքում՝ կրելու եք ողջ պատասխանատվությունը՝ թե՛ երկրային, թե՛ երկնային դատաստանի առաջ։
գ. Հայ ժողովրդին. ոտքի՛ կանգնեք։ Սա քաղաքականություն չէ, սա մեր տեսակի պահպանման կռիվն է։ Մեր լռությունը այսօր կլինի մեր կործանումը վաղը։ Թույլ չտա՛նք, որ ազգային դավաճանները պղծեն մեր հավատքի տաճարը։
Եկեղեցու դեմ ձեռք բարձրացնողը փլատակների տակ է մնալու։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...