Վենեսուելան բաց է բոլոր երկրների հետ համագործակցության համար. Դելսի Ռոդրիգես
Վենեսուելայում նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ ամերիկյան ուժերի ձերբակալումից հետո նախագահի պաշտոնակատար դարձած Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ իրենք բաց են բոլոր երկրների հետ համագործակցության համար։
«Մենք անձնատուր չենք լինի ոչ մի ագրեսիայի։ Մեր ձեռքերը մեկնված են աշխարհի բոլոր երկրներին՝ նրանց հետ տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության համար», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտարարել է նա ելույթի ընթացքում, որը հեռարձակել է Telesur հեռուստաալիքը։
Միևնույն ժամանակ, Ազգային ժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ երկիրը պատերազմի մեջ չէ և պատրաստ է զարգացնել տնտեսական կապերը։«Վենեսուելան պատերազմի մեջ չէ։ Վենեսուելան խաղաղ երկիր է, որը հարձակման է ենթարկվել միջուկային տերության կողմից», – ասել է Ռոդրիգեսը։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ինքն է հրաժարվել հարավամերիկյան հանրապետության հետ առևտրային հարաբերություններից, իսկ ավելի ուշ ագրեսիայի ակտ է իրականացրել նրա դեմ։ «Նա, ով հրաժարվել է մեզ հետ համագործակցությունից, հարձակվել է մեզ վրա», – նշել է նա։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Վթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակով