ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալը uպանել է 37-ամյա կնոջը (տեսանյութ)
ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության գործակալը Մինեապոլիսում իրականացված ռեյդի ժամանակ կրակել և սպանել է 37-ամյա բանաստեղծ և ԼԳԲՏ ներկայացուցիչ Ռենե Նիկոլ Գուդին, հաղորդում է Associated Press-ը:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ ծառայության կողմից իրականացված խուզարկության ժամանակ կինը իր ամենագնացով փակել է ճանապարհը, ապա հրաժարվել է կատարել ոստիկանների պահանջները և փորձել լքել դեպքի վայրը։
Գործակալը մի քանի անգամ կրակել է կնոջ դեմքին։ Ռենեն մահացել է հիվանդանոցում՝ թողնելով վեցամյա երեխային։
Միջադեպին հաջորդել է քաղաքացիների զանգվածային բողոքի ցույց:
Թրամփը պաշտպանել է գործակալին՝ նշելով, որ նա ակնհայտորեն գործել է ինքնապաշտպանության նպատակով։
Մինեապոլիսի քաղաքապետը դատապարտել է ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությանը և գրել, որ նրանք խնդիրներ են առաջացնում և սուտ անվանել, որ կատարվածն ինքնապաշտպանության նպատակով էր:
Տեսանյութն՝ այստեղ:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան