Արևմտամետները կգնան մեկ կուսակցության ցուցակով
Խորհրդարանական հերթական ընտրություններից առաջ արդեն որոշակիանում են այն քաղաքական ուժերը, որոնց իշխանությունը ներդնելու է ընտրություններում՝ իրական ընդդիմադիրներից ձայներ փոշիացնելու համար։ Թեպետ վերջին շրջանում, ըստ մամուլի տարբեր միջոցների, լուրջ խնդիրներ էին առաջացել հաստիքային արևմտամետների ճամբարում, բայց, մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջիններիս հաջողվել է հարթել տարաձայնությունները ոչ առանց արևմտյան կառույցների պարտադրանքի։ Ըստ ամենայնի, ընտրությունների կգնան «Հանուն հանրապետության» և «Հանրապետություն» կուսակցությունները մեկ կուսակցության ցուցակով։
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը վերջին շրջանում բավական ուշագրավ թեզ է առաջ մղում, թե պետք է արգելել նախընտրական դաշինքները, որպեսզի կարողանա այդ կերպ խափանել Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը ընտրություններին։ Թեպետ Սարգսյանի առաջարկած այս տարբերակը բոլորովին անիրատեսական է, բայց ակնհայտ է, որ նա դա անում է իրենց սեփական արևմտամետ ուժերին համար քարոզչական նոր դիվիդենտներ շահելու նպատակով։
Արևմտամետները գնալու են մեկ կուսակցության ընտրական ցուցակով, որպեսզի հաջողվի առնվազն հատել 4 տոկոսի սահմանը, ըստ ամենայնի, ավել քվեների հույս ոչ Արման Բաբաջանյանը և ոչ էլ Արամ Սարգսյանը չունեն։ Ընդ որում, ընտրությունների կգնան այս քաղաքական ուժերը՝ քաղհասարակության, սորոսական կազմակերպությունների տարբեր ներկայացուցիչների մասնակցությամբ, իսկ ընտրական ցուցակը գլխավորելու է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Հենց այս ուժերի վրա էլ դրված է լինելու ընդդիմությանը հիմնականում հարվածելու առաքելությունը։ «Քաղպայմանագիրը» որոշել է իր ձեռքերը չկեղտոտել ընդդիմությանը հարվածելով, և այդ գործը թողնելու է հենց արևմտամետների վրա, վերջիններս էլ բավականին լուրջ քաղաքական և ֆինանսական աջակցություն են ստացել Արևմուտքից, և այդ ամենը օգտագործելու են ռուսամետ ընդդիմությանը վարկաբեկելու նպատակով։
Աննա Հովհաննիսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...