Ի՞նչ է փնտրում իրանցի պաշտոնյան Երևանում
Երեկ ուշ երեկոյան բավական ուշագրավ տեղեկություն հրապարակվեց, որ Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտի-Ռևանչին ժամանում է Երևան։ Ըստ իրանական լրատվամիջոցների, այցի ընթացքում կողմերը քննարկելու են տնտեսական, առևտրային, տարանցիկ, տրանսպորտային ոլորտներում երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության և համագործակցության թեմաները։
Այցն ուշագրավ է հատկապես Իրանում վերջին օրերին բռնկված զանգվածային անկարգությունների ֆոնին, որում իրանական կողմը արդարացիորեն մեղադրում է Արևմուտքին, մասնավորապես, Միացյալ Նահանգներին, որը վերջին շրջանում դարձել է Հայաստանի գործող իշխանությունների հիմնական գործընկերը։ Փաշինյանական իշխանությունը օգոստոսի 8-ի հռչակագրով Թրամփին բերում է տարածաշրջան, իսկ դա ինքըստինքյան, լրացուցիչ ճնշում է առաջացնելու հենց առաջին հերթին Իրանի համար, որը թշնամական հարաբերություններ ունի ԱՄՆ հետ։ Վենեսուելայում տեղի ունեցած հեղաշրջումից, նախագահ Մադուրոյին էլ առևանգելուց հետո Թրամփը արդեն ուշադրություն կարող է դարձնել նաև Իրանին, և հենց արևմտյան աղբյուրները չեն բացառում, որ Միացյալ Նահանգների գործուն աջակցությամբ են Իրանում ծայր առել զանգվածային անկարգությունները։ Թրամփն ինքն էլ սպառնացել է Իրանի իշխանություններին, թե ուժ կիրառելու դեպքում չի վարանի գրոհել և, ըստ էության, իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի այցը կապված է այս հանգամանքի հետ։
Իրանում փորձում են հասկանալ, թե որքանով հայկական կողմը կապ ունի այս ամենի հետ, արդյոք տեղեկացված է եղել Միացյալ Նահանգների պլանների մասին և նաև փորձում են հասկանալ, թե իրավիճակը Իրանում սրվելու դեպքում ինչպես իրեն կպահի փաշինյանական իշխանությունը։ Թեհրանում, բնականաբար, բավականին լուրջ կասկածներ ունեն Հայաստանի իշխանությունների հավաստիացումների մասով։ Չի բացառվում, որ հենց այդ հարցն էլ փորձեն քննարկել Հայաստանում՝ վիճակի մեջ դնելով փաշինյանական իշխանությանը, որը ստիպված է մի կողմից հանգստացնել Իրանին, մյուս կողմից էլ խուսանավել Արևմուտքի և Ռուսաստանի միջև՝ հեշտ ավար չդառնալու նպատակով։
Հասմիկ Մովսիսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...