Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Սահմանադրական փոփոխություններ՝ այլևս երբեք սա չունենալու համար․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է․

«Սահմանադրական փոփոխություններ՝ այլևս երբեք սա չունենալու համար

Ի՞նչ եք կարծում, եթե մի օր որոշի, որ եկեղեցու «բարենորոգման շրջանակներում» մեր եկեղեցիներ պիտի իմամ բերի, «ուխտաերթի» նույն պատկերը չի՞ լինի։ Իր հետ քայլող պաշտոնյաների առաջին շարքը չի՞ լինի, համայնքապետերի շերտը նույն կազմով չի՞ լինի, ոստիկանությունը նույն կերպ չի՞ պահի իրեն, Հ1-ը նույն բովանդակությունը չի՞ ունենա։ Լրիվ նույն պատկերը կլինի։

Ի՞նչ եք կարծում, եթե մի որ Ալիևը պարտադրի, որ ՀՀ փոխվարչապետներից մեկն անպայման պետք է ադրբեջանցի լինի, նույն պատկերը չի՞ լինի։ Իշխանության առաջին շարքը չի՞ ասի, որ սա խաղաղության տրամաբանության մեջ է։ Դժվա՞ր կլինի սա տեղավորել «Իրական Հայաստանի» կոնցեպցիայի մեջ ու ստանալ «ուր որ գնասի» տակ դոփողների սրտիկները։ Մի ժամվա գործ է, մի գրառման խնդիր, ու նույն մեքենան կաշխատի. նախարարները հրապարակային կպաշտպանեն, համայնքապետերը կանեն, տիկնիկային մտավորականները կանեն, իբր գլոբալիստ լիբերալ մտածողները կանեն, Վիգեն Ավետիսն էլ առաջին ադրբեջանցի փոխվարչապետի կիսանդրին կառուցելու պատվերը կստանա ու կանի։ Ու ամենակարևորը. լռողները կշարունակեն լռել։

Սա գուցե այս պահին գրոտեսկ է, բայց շատ մոտ է այսօր կատարվող այլանդակությանը։ Մեր իրական խնդիրը որևէ այլանդակության դեմն առնելու մեխանիզմի բացակայությունն է։ Իսկ եթե դա այդպես է, ապա Ադրբեջանն ու Թուրքիան, ու ոչ միայն նրանք, սա հասկանալով՝ պարտադրելու են լուրջ, ամենևին ոչ գրոտեսկային բաներ։

Հնարավո՞ր էր, արդյոք, 90-ականներից սկսած ձևավորել խորքային պետության մոդելը, որը թույլ կտար խուսափել խոշոր սխալներից։ Հավանաբար՝ ոչ։ Դրա ո´չ պոտենցիալն ունեինք, ոչ էլ պատկերացումները։
Բայց հնարավոր էր ձևավորել կարծիք ունեցող անհատներին և միավորներին որոշումների կայացման մեջ ներգրավելու մեխանիզմը, որն ի դեպ սկզբում կար, բայց հարաճուն քանդվեց՝ կատարելության հասնելով այսօր, երբ մեկ հոգին ամեն ինչ է, բոլոր ինստիտուտներին փոխարինող։

Հնարավո՞ր է արդյոք, այսքան աղետներից հետո, առաջիկայում գնալ խորքային պետության ներդրման ճանապարհով, որը թույլ կտա ապագայում խուսափել  պատմական սխալներից։ Հավանաբար՝ կրկին ոչ։ Դարձյալ՝ ոչ պոտենցիալն ունենք, ոչ՝ պատկերացումները։

Շատ ավելի իրատեսական է լուծել երկու խնդիր.
1.     Վերջացնել խորքային հիմարության (այլանդակության) փուլը
2.     Ձևավորել պետական կառավարման նոր կոնցեպցիա, որտեղ կլինեն իրական հակակշիռներ։

Մեր երկրի ամենասուր խնդիրը մեկ հոգու ձեռքում ամբողջ իշխանության կուտակումն է։ Մենք չենք կարող ապավինել բարի կամքին, որ հաջորդները միշտ լինելու են գրագետ, զուսպ, սոլիդ մարդիկ։

Կա երկու կարևոր գործ. Սահմանադրական փոփոխություններ (հայաստանանպաստ) և իրական քաղաքացիական հասարակության ինտենսիվ խրախուսում, կազմավորում։
Հայաստանին պետք են սահմանադրական փոփոխություններ, որոնք այսուհետ կբացառեն երկրի ամբողջ կառավարումը մեկ հոգու ձեռքում հայտնվելու հնարավորությունը։ Նոր կամ փոփոխված սահմանադրությունը պետք է երաշխավորի, որ հակակշռման մեխանիզմները գործեն՝ բոլոր պարագաներում, գործող անձանց ցանկացած որակի դեպքում։

Եվ կա մեկ հստակ նախապայման. Սահմանադրության փոփոխությունները պետք է նախաձեռնի նոր, ոչ քպ-ական իշխանությունը»։