Իրանը մեծ ճամփաբաժանին
Իրանում զանգվածային անկարգությունները գնալով ավելի ու ավելի մեծ տարածում են ստանում։ Ակնհայտորեն հրահրված լինելով Արևմուտքի և, մասնավորապես, ԱՄՆ-ի կողմից, այսօր առավոտվա դրությամբ արդեն զանգվածային անկարգությունները տարածել են Իրանի գրեթե 280 քաղաքներում, իսկ ցուցարարներն էլ անցել են վճռական գործողությունների՝ ընդհուպ հրդեհելով կառավարական շենքեր։ Իրանում պարբերաբար ամեն տարի էլ անկարգություններ լինում են, բայց նման ծավալի հակակառավարական գործողություններ առաջին անգամ են։ Նաև առաջին անգամն է, որ ուղղակիորեն խաղի մեջ է ներդրվել Իրանի նախկին շահի որդին՝ Ռեզա Փեհլևին, որն էլ սոցիալական ցանցերով անընդհատ կոչեր է հնչեցնում։ Արևմտյան մամուլն էլ կեղծիքներ է տարածում, իբր շահի որդին ընդդիմության առաջնորդն է և հանրության մեծ մասը աջակցում է նրան։
Կրակի վրա էլ յուղ են լցնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բացահայտ սպառնալիքները։ Վերջինս հայտարարել է, որ կհարվածեն Իրանին, եթե հանկարծ Իրանի իշխանությունները ուժ կիրառեն ցուցարարների նկատմամբ։ Միացյալ Նահանգների և Իսրայելի ներգրավվածությունը ակնհայտ է, և հենց այս երկու ուժեր են առաջնահերթ շահագրգռված Իրանում իշխանությունը փոխելու։ Վենեսուելայից հետո ակնհայտ էր, որ հակաամերիկյան քաղաքականությամբ հայտնի տարբեր երկրներ հայտնվելու են Վաշինգտոնի թիրախում։ Ոչ միայն Իրանին, այլ նաև Կուբային այժմ սպառնում են, ահռելի միջոցներ են ծախսումայդ երկրներում բողոքի գործողություններ կազմակերպելու համար։
Ըստ վերլուծաբանների, Իրանը կկարողանա պատվով դուրս գալ այս բողոքի գործողություններից, առնվազն հեղափոխություն չի լինի, իսկ այաթոլաների ռեժիմը կշարունակի գործել, բայց ակնհայտորեն, Իրանը այս ամենից դուրս կգա բավականին լուրջ թուլացած, իսկ դա հենց բխում է առաջին հերթին տարածաշրջանի մյուս երկրների, հատկապես Թուրքիայի և Ադրբեջանի շահերից, որոնք թեպետ ոչինչ դեռ չեն ձեռնարկում, բայց և կողքից հետևում են։ Չի բացառվում, որ նաև փորձում են հրահրել։ Ի դեպ, ուշագրավ է, որ Իրանում բնակվող ադրբեջանցիները չեն մասնակցում բողոքի գործողություններին։ Դա էլ, ըստ ամենայնի, կապված է այն հանգամանքի հետ, որ Իրանի գործող նախագահը՝ Մասուդ Փեզեշքիանը, ծագումով ատրպատականցի է։ Ինչ էլ որ լինի, Իրանում կատարվողը բավականին լուրջ հետևանքներ է ունենալու տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի վրա։
Լուիզա Կիրակոսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...