Ցանկացած փորձ՝ խարխլելու եկեղոցու միասնականությունը, վտանգ է ոչ միայն Եկեղեցու,այլև՝ ազգի գոյությանը
Ես՝ Տեր Վարդ քահանա Գյոզալյանս, որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու որդի և սպասավոր, վերահաստատում եմ իմ անսասան որդիական հավատարմությունն ու լիակատար նվիրվածությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, ինչպես նաև նրա գահակալ, ազգընտիր և աստվածընծա Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին։
Միևնույն ժամանակ, խոր ցավով և մտահոգությամբ եմ արձանագրում այն պառակտող, Եկեղեցին ներսից բաժանող և մեր սրբազան կառույցը կործանման տանող գործընթացները, որոնք այսօր խաթարում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միասնությունը։ Այդ երևույթները հակասում են մեր Եկեղեցու դարավոր կանոնական կարգին, հոգևոր ավանդությանը և ազգային ինքնությանը։
Հայ Եկեղեցին եղել է, կա և պիտի մնա մեր ժողովրդի հոգևոր մայրն ու միասնության առանցքը։ Ցանկացած փորձ՝ խարխլելու նրա միասնականությունը, վտանգ է ոչ միայն Եկեղեցու, այլև ամբողջ ազգի հոգևոր ու ազգային գոյությանը։
Արդ, խնդրում եմ ուխտապահ հոգևորական եղբայրներիս և հավատացյալ հայորդիներին՝ պահպանել սթափություն, հավատարմություն և միաբանություն, կանգնել Մայր Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի կողքին՝ հանուն ճշմարտության, խաղաղության և մեր ժողովրդի հոգևոր ապագայի։
Տեր Վարդ քահանա Գյոզալյան




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...