Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Հացադուլ, օր 1-ին. ամենօրյա սկզբունքով հանդես կգամ հրապարակային հոդվածներով․ Նարեկ Սամսոնյան

«Ջերմ ողջույններ «Արմավիր» ՔԿՀ-ից մեր բոլոր համակիրներին, ընկերներին և գործընկերներին, որոնց ֆեյսբուքյան գրառումներին (տպագիր տարբերակով), ԶԼՄ-ներին տված մեկնաբանություններին և ինձ առանձնապես փոխանցած կարծիքներին եմ ուզում անդրադառնալ ստորև։ Այսօր դատարանի դահլիճում տեղի ունեցած քրեական հանցագործության առերևույթ տարրեր պարունակող թատրոնին չեմ անդրադառնում. դրան անդրադառնալու իմաստ չկա։

Ուզում եմ առանձին անդրադառնալ հացադուլ սկսելու իմ քաղաքական որոշմանն ու դրա շուրջ հանրային-քաղաքական դաշտում առկա կարծիքներին, որոնց հնարավորինս մանրամասն ծանոթացել եմ։ Ուրեմն սկսեմ սկզբից. ինձ որպես մարդու, ով այս դաշտում գործունեություն է ծավալում ոչ քիչ ժամանակ, միշտ առաջնորդել են գաղափարական և արժեհամակարգային ուղենիշները։ Իմ գործունեության որևէ փուլում ես չեմ շեղվել` դեռևս 17 տարեկանում իմ պատկերացրած արժեքային ծիրից, միշտ ունեցել եմ համոզմունք, որ քաղաքականությունն անբարոյականություն չէ, որ քաղաքականությամբ զբաղվողները քաղաքականության մեջ այնպիսին են, ինչպիսին իրենց կենցաղում։ Միշտ խորշել եմ անսկզբունք, վախկոտ, սեփական կաշին ամեն ինչից բարձր դասողներից։ Վստահ եմ եղել և առավել քան երբևէ ներկայումս էլ վստահ եմ, որ մարդն իր ընդունած գաղափարների, արժեքային համակարգի և սկզբունքների համար պետք է պատրաստ լինի անձնազոհության և իր գործողություններում պետք է վճռական լինի։ Մարդկության պատմությանը հայտնի բոլոր պատմություն կերտած անհատներն ունեցել են այդ հատկանիշները և հենց այդ պատճառով են հավերժացել նրանց անուններն ու գործերը։ Այդ մարդկանց գործերով ոգեշնչվել են սերունդներ, բայց ոչ բոլորն են այդ ոգեշնչումը վերածել իրական անձնազոհության և վճռականության։ Ինձ համար քաղաքականությունը խարսխված է եղել այս արժեքների վրա, ես ինքս ոգեշնչվել եմ նմանատիպ անհատներով, միշտ մտածել եմ, որ ոգեշնչումից այն կողմ ընկած են գործողություններ։ Իսկ գործողությունները միշտ սկսում են փոքր քայլերից։

Հենց վերոգրյալից ելնելով ես երկար մտածելուց և բոլոր հետևանքներն ու հավանական ամենաբացասական ելքերը ծանրութեթև անելուց հետո գիտակցված որոշում եմ կայացրել անելու իմ փոքր քայլը և հայտարարել եմ անժամկետ հացադուլ՝ իմ հանդեպ այս բացահայտ ապօրինությունը՝ կալանքը վերացնելու ՆԱԽՆԱԿԱՆ պահանջով։ Վստահ եմ, որ այս որոշումս ճիշտ է, ժամանակին և արդյունավետ՝ գոնե ինքս իմ գաղափարական-արժեհամակարգային պատկանելիությանը հավատարիմ մնալու տեսանկյունից։

Հիմա անդրադառնամ հացադուլի իմ ակնկալիքներին և այսօր սոցիալական ցանցերում իմ ընկերների ու պարզապես սրտացավ մարդկանց արձագանքներում առկա թյուրընկալումներին։ «Հացադուլով հնարավոր չի ճնշել իշխանություններին» ձևակերպմանը հանդիպել եմ շատ մարդկանց գրառումներում և մասամբ համաձայն եմ այս պնդման հետ, ուղղակի ուզում եմ ասել, որ, սիրելիներս, իսկ ո՞վ ասաց, որ ես հացադուլով փորձում եմ ճնշել իշխանություններին…

«Իշխանությունը թքած ունի իր ընդդիմադիրների ապրել/չապրելու վրա». այս պնդման հետ ամբողջությամբ եմ համաձայն և հենց իմ հացադուլի նպատակներից մեկն այս պարզ ճշմարտությունը հնարավորինս լայն զանգվածներին հասանելի դարձնելն է սեփական օրինակով։ Մարդիկ պետք է տեսնեն սրանց իրական դեմքը (չասեք՝ տեսնում են ու գիտեն, եթե այդպես լիներ, այս իշխանությունը բանտերում կլիներ) իմ օրինակով, ես այս իշխանությունների անճոռնի դեմքն ուզում եմ ի ցույց դնել իր հետույքը պահող կեղծ ժողովրդավարներին։ Իմ արածը ոչ թե հուսահատության, այլ վերջին միջոցի օգտագործման իրավունքն իրացնելու գործողություն է։ Հուսահատությունն իմ էությանը հակոտնյա երևույթ է և, անկեղծ ասած, անգամ վիրավորական է լսել կամ կարդալ նմանատիպ կարծիքներ։

«Արդյունք կտա», «արդյունք չի տա» և նմանատիպ քննարկումներն անիմաստ եմ համարում, քանի որ ինձ համար ամենակարևոր արդյունքը նմանատիպ որոշում կայացնելն ու այն իրականացնելն է եղել, կա և կմնա։

Ընտանիքի, մորս, երեխաներիս մասին հուզական գրառումներն էլ նորմալ եմ համարում, բայց հավատացնում եմ բոլորիդ՝ ես ամենաշատն եմ մտածել այդ ուղղությամբ և, եթե դրանից հետո այնուամենայնիվ որոշել եմ հացադուլ սկսել, ուրեմն հաստատ դա չէ այն փաստարկը, որն ինձ ետ կպահի իմ մտքից։ Իմ ընտանիքը, այդ թվում՝ իմ երեխաները, հաստատ ապրելու են գլուխները բարձր և վստահաբար սատարելու են ինձ իմ այս որոշման իրականացման ընթացքում։

Բոլոր սրտացավ մարդկանց հորդորում եմ հացադուլը դադարեցնելու կոչերի փոխարեն սատարեն, բարձրաձայնեն և բոլորին ցույց տան իմ օրինակն այս հանցավոր իշխանություններին հիշելիս, սրանց խայտառակությունների մասին խոսելիս։ Ինձ համար շատ մեծ օգնություն կլինի վերոգրյալ դրսևորումները, ինչի համար նախապես շնորահակալ եմ բոլորիցդ։

Հացադուլի ընթացքում պլանավորում եմ ամենօրյա սկզբունքով հանդես գալ հրապարակային հոդվածներով քաղաքական վիճակի, դերակատարների, գործընթացների և այլ թեմաներով։

Իմ պայքարը շարունակվում է. Աստված օգնական բոլորիս։
Վճռականություն, անձնազոհություն, հաղթանակ»։

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան

«Արմավիր» ՔԿՀ